Բարի Գալուստ Ճարտարապետության ազգային   թանգարան-ինստիտուտի պաշտոնական վեբ-կայք

602340_366479653441671_122497474_n

Անշուշտ, առաջին հերթին մեզ հետաքրքրում է ճարտարապետությունը: Ճարտարապետների կողմից նախագծված և շինարարների ջանքերով իրականացված ճարտարավեստը:

Մեզանից յուրաքանչյուրը ապրում է ճարտարապետական միջավայրում:

Մենք բնակվում ենք այնպիսի արհեստածին միջավայրում, ինչպիսին կարողանում ենք կառուցել, սակայն ձգտում ենք շարունակ բարեկագրել և բարելավել այն: Մեր ճարտարապետական երազանքները հենված են անցյալի ժառանգության իմացության, ներկա գիտելիքների և ապագա որոնումների վրա:

Փնտրտուքի այս անընդհատ ճանապարհին շատ կարևոր է նախնյաց ճարտարապետաքաղաքաշինության փորձի իմացությունն ու գնահատումը, պատմաճարտարապետական հուշարձանների պահպանումն ու խնամքը, օրվա խնդիր-պահանջների գիտակցումն ու կիրառումը, սեփական և այլոց փորձի գիտակցված շահարկումը, որակյալ մասնագետների պատրաստումն ու դեպի ապագան միտված հեռահար ծրագրերի կազմումն ու դրանց հետևումը:

Այն ինչ կառուցում ենք այսօր, դառնում է մեր ապագա սերունդների բնակելի միջավայրի անբաժան մասը, այն ինչ պահպանում ենք այսօր, դառնում է մեր ապագա պարծանքի ու հպարտության, երկիր մոլորակում ինքնահաստատված և ինքնատիպ մշակութային ժառանգության  կրող, պահպանող և արարող ժողովրդի անձնագիր, դեմք ու նկարագիր……

Ճարտարապետական իմաստության բանալին գիտելիքների շտեմարանում է: Նման համեստ շտեմարան է ճարտարապետության ազգային թանգարան-ինտիտուտը: Հիմնարկ, ուր հավաքվում, մշակվում և պահպանվում են ճարտարապետության պատմությանը, տեսությանը, գործնականին վերաբերվող հազարավոր արխիվային նյութեր: Դրանք հրատարակվում են, ցուցադրվում, ընդգրկվում գիտակրթական համակարգ, ներկայացվում հանրությանը: Մեզանից յուրաքանչյուրը ի զորու է հարստացնելու թանգարանի արխիվ-պահոցը, դրանով իսկ իր նպաստը բերելով հայ ճարտարապետական ժառանգության պահպանման և հատկապես ճարատարապետաքաղաքաշինական ապագա կանխատեսումների և նախագծերի իրականացման հայրենանվեր գործին, ի շահ հայեցի մտածողության ամրապնդման, մեզ հարիր ճարտարապետական միջավայրի ստեղծման…….

Ճարտարապետության ազգային

թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն,

ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր

Աշոտ Հայկազուն Գրիգորյան

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ -ԻՆՍՏԻՏՈԻՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

1.ՀՀ Քաղաքաշինության նախարարության Հայ ճարտարապետության ազգային թանգարանը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1988թ. հունվարի 25-ի թիվ 89 որոշման համաձայն՝

1990թ. հունվարին։ ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 3-ի թիվ 236 որոշմամբ վերակազմավորվել է ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի՝ գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակով (այսուհետև հիմնարկի)։ 2002 թվականի օգոստոսի 15-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության N 1403-Ն որոշմամբ  վերակազմավորվել է «ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև պետական կազմակերպություն)։ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ պետական կազմակերպությունը «ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» հիմնարկի իրավահաջորդն է։ Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, կրթության, գիտության, և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։

2. Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։  4. ՃԱԹԻ-ի լրիվ անվանումն է` հայերեն – «ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական  ոչ  առևտրային  կազմակերպություն,  ռուսերեն - Государственная не торговая организация-Национальный музей институт архитектуры, անգլերեն – State-National museun-institute of architecture, կրճատ` հայերեն – ՃԱԹԻ, անգլերեն – NMIA,  ռուսերեն – HMИA

5. Պետական կազմակերպության գտնվելու վայրը՝ ք. Երևան, Կառավարության թիվ 3 շենք 1-ին հարկ։

6. Պետական  կազմակերպությունը  այլ  կազմակերպության  հիմնադիր  կամ  մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ։

7.Պետական կազմակերպությունը ունի ՀՀ պետական զինանշանի պատկերով, իր անվամբ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

8. Պետական կազմակերպությունը ունի ինքնուրույն հաշվեկշիռ։

9.Պետական կազմակերպությունն իրավունք ունի ՀՀ տարածքում սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ ՀՀ արժույթով և տարադրամով։

10. Պետական կազմակերպությունը հիմնականում զբաղվում է ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարվեստին վերաբերվող պատմական, տեսական, արխիվային, թանգարանային ու գեղարվեստական արժեքների հավաքման, պահպանման, մշակման, գիտական նկարագրման, ուսումնասիրման և ցուցադրման հարցերով։

11. Պետական կազմակերպությունը հանդիսանում է գիտալուսավորչական կենտրոն, ազգաբնակչությանը ժողովրդի պատմությամբ դաստիարակելու և հայ ճարտարապետության մասսայականացման գործունեության կարևոր օջախ։

12. Պետական Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՀՀ օրենքներով և օրենսդրական այլ ակտերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի  Հանրապետության միջազգային պայմանագրերով, «քաղաքաշինության նախարարության թանգարանագիտության անտական> կանոնադրությամբ։

 2. Պետական Կազմակերպության կառուցվածքը

14. Պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների   իրավասությունը սահմանում է պետական կազմակերպության գործադիր մարմինը։ Թանգարանի կառուցվածքի հիմքը կարող են կազմել ֆոնդարանները, արխիվները, գիտահետազոտական բաժինները, լաբորատորիաները, ցուցասրահները, ֆինանսական, գիտատեխնիկական, վարչատնտեսական և այլ ծառայությունները։

15. Պետական Կազմակերպությունում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և իր կանոնադրության համապատասխան կարոդ են ստեղծվել հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ։

16. Պետական կազմակերպության կողմից օտարերկյա պետություններում մասնաճյուղերի ստեղծումը իրականացվում է տվյալ երկրի օրենսդրությանը և Հայասատանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: 17. Պետական կազմակերպության հիմնարկները, ներկայացուցչությունները, օրենքով սահմանված կարգով ենթակա են հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։

3. Պետական Կազմակերպության գործունեությունը և հիմնական խնդիրները

18. Պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով։ Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով պետական կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա։

19. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար։ Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը։

20. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով;

21. Պետական կազմակերպության հիմնական խնդիրն է այցելուներին ծանոթացնել հայ և այլ ժողովուրդների ու երկրների ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը և ժամանակակից ձեռքբերումներին։

22. Պետական կազմակերպության գործունեության նպատակն է հավաքել, պահպանել, ուսումնասիրել, համալրել, գիտական մշակման ենթարկել հայ և այլ ազգի ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տնտեսությանը և գործնականին վերաբերվող արխիվային և թանգարանային արժեքները։ Այդ նպատակով պետական կազմակերպության գիտական անձնակազմը ստեղծում է և համալրում գիտական ֆոնդեր, արխիվներ, ուսումնասիրում, գիտական մշակման է ենթարկում հավաքված նյութերը և կազմակերպում է մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ։

23. Պետական կազմակերպությունը ծավալում է մասսայական գիտալուսավորչական աշխատանքներ։     Ստեղծում է գիտամեթոդական գրադարան։ Կազմակերպում է

համագործակցություն ուսումնական հաստատությունների հետ։ Ծավալում է գիտական կադրերի պատրաստմանը նպաստող գործունեություն։

24. Իր վրա դրված խնդիրների կատարման համար պետական կազմակերպությունը մշակում է   գիտահետազոտական և գիտացուցադրական գործունեության հիմնական ուղղությունները։

Իրականացնում է պետական կազմակերպությունում կատարվող աշխատանքների գիտական, պետական և հեղինակային առաջնության պաշտպանությունը։

 Պետական կազմակերպությունը կազմում է խմբագրական, հրատարակչական գործունեության

ծրագրերը, ապահովում է տպագրության նախատեսված աշխատանքների հրատարակումը։

26. Պետական կազմակերպությունը սահմանված կարգով իրականացնում է միջազգային

ցուցահանդեսներ, գիտական համագործակցություն, կազմակերպում է գիտաժողովներ,

խորհրդակցություններ, արտասահմանյան թանգարանների հետ կնքում է պայմանագիր։

27. Պետական կազմակերպության կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներն

իրենց մեջ ներառում են թեմատիկ ցուցադրության պլանների, արշավախմբերի, գիտական

հաշվետվությունների, գիտական քարտարանների, կատալոգների, ֆոնդերի, անձնական իրերի և

հավաքածուների նկարագրություն, մատենագիտական աշխատանքների, մենագրությունների և

հոդվածների, թանգարանագիտության վերաբերյալ գիտամեթոդական աշխատանքների,

գիտաօժանդակ նյութերի մշակումներ, գիտատեսական հետազոտություններ։

28. Գիտահավաքական աշխատանքները իրականացնելիս թանգարան-ինստիտուտը

կազմակերպում է գիտական արշավախմբեր, հետազոտություններ, գիտական գործուղումներ, հայտնաբերում և ուսումնասիրում է իր պրոֆիլին համապատասխան նյութեր, որոնք պահվում են պետական արխիվներում, գրադարաններում և այլ թանգարաններում։ Մշտապես կազմակերպում է նյութերի հավաքում բնակչությունից, տարբեր կազմակերպություններից, այդ թվում գնումների միջոցով։

29. Պետական կազմակերպության գիտական անձնակազմը մշտապես իրականցնում է թանգարանային արժեքների հաշվառման և պահպանման աշխատանքները, գործող կանոններին և հրահանգներին համապատասխան ապահովում է թանգարանային ֆոնդերի պահպանումը, դրանց անվտանգությունը։

30. Պետական կազմակերպությունը ստեղծում է գիտական, հրատարակչական, գնման և հոգաբարձուների խորհուրդներ։

31. Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են.

ա)վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, երեկոներ, դասախոսություններ

և այլն) կազմակերպում,

բ) սահմանված կարգով գիտահրատարակչական և գովազդային աշխատանքներ (ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարվեստին վերաբերվող),

զ) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդային արխիվային նյութերի հիման վրա վճարովի ծառայությունների մատուցում, դ) ցուցահանդեսների ձևավորում։

4. Պետական Կազմակերպության միջոցները

32.Պետական կազմակերպության գործունեությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից։ Պետական կազմակերպությունը հաստատում է իր ծախսերի նախահաշիվը, ստանում և ծախսում է միջոցներ, այդ թվում պայմանագրերով և արտասահմանյան տարադրամով: Կազմակերպությունը օգտվում է բանկային վարկից և պատասխանատվություն է կրում օգտագործման ու ժամանակին մարելու համար։ Կանոնադրությանը համապատասխան տնօրինում է իր դրամական միջոցները և գույքը:

Կազմակերպությունը օգտագործման և շահագործման համար իր տնօրինության տակ կարող է ուենալ շենքեր, շինություններ, կառույցներ, սարքավորումներ, տրանսպորտային և կապի միջոցներ, գույք, ինչպես նաև աշխատակիցների սոցիալական պահանջների բավարարումն ապահովող բնակարանայրն ֆոնդ, հյուրանոց, հանգստայն տուն, մանկական ճամբար, ստեղծագործական տուն: Կազմակերպությունը իր աշխատանքների կագմակերպման համար ձեռք է բերում անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, սարքեր, նյութեր, վառելանյութ, նյութական այլ ռեսուրսներ։

5.Պետական կազմակերպության կառավարումը

35. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորված մարմինը` ՀՀ քաղաքաշինաթյան նախարարությունը, տնօրենը։ 

36. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերվող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք, բացառությամբ «Պետական ոչ առետրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի։

37. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են. ա) պետական կազմակերպության հիմնադրումը.

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը. 

գ) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող

պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

դ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը. 

ե) օրենքով և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը։

38. Լիազորված պետական մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության լիազորություններն են.         ա) պետական կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը. 

բ) պետական կազմակերպության ընդհանուր կառավարման իրականացումը.

գ) պետական կազմակերպության կառավարման մարմինների ձևավորամը և նրանց լիագորաթյունների վաղաժամկետ դադարեցումը. 

դ) պետական կազմակերպության գործունեության վերահսկողության իրականացումը. 

ե) պետական կազմակերպության գործադիր մարմնի ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների և ցուցումների կասեցումը կամ ուժը կորցրած ճանաչումը. 

զ) Պետական կազմակերպության գործունեության մասին (այդ թվում ֆինանսական) հաշվետվություններ լսելը և դրանց գործունեության վերստուգման արդյունքների քննելը.

է) Պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը դրանում փոփոխությունների կատարումը.

ը) Պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և ապահովության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

թ) Պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի  հաստատումը.

ժ) Պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ի) Սահմանված կարգով պետական կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը, 

լ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, հիմնադրի որոշումներով պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իկանացումը։

39. Պետական կազմակերպության գործադիր մարմինը. 

ա) պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին նշանակում և ազատում է լիազորված պետական մարմինը։ Պետական կազմակերպության տնօրենը օրենքով, հիմնադրի և լիազորված մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար,

բ) պետական կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը։ Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները,  պարտականությունները,  պատասխանատվությունը  և փոխհարաբերությունների լիազորված պետական մարմնի պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ,

նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման օրենքով նախատեսված

բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ։ Պայմանագրի

դրույթները չեն կարող հակասել ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին, բացառությամբ

օրենքով նախատեսված դեպքերի.

q) տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

դ) տնօրենի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառած վնասի համար։ Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար։ Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցնող անձը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից պետական կազմւսկերպությանը կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետական կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի համար պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը կրում է լրիվ գույքային պատասխանատվություն.

ե) տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության,

զ) տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ։

40. Պետական կազմակերպության տնօրենի լիազորությունները,

ա) ներկայացնում է պետական կազմակերպությանը պետական հաստատություններում և միջագզային

կազմակերպություններում, 

բ) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից և ներկայացնում է նրա

շահերը, կնքում է գործարքներ.

գ) օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, 

ե) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր, աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում պետական կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, 

է) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև

ը) օրենքով և պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր իրավասությունների

սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր

ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը 

թ) իրականացնում է օրենսդրությանը չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ

մարմիններին չվերապահված այլ լիազորություններ, ժ) ղեկավարում է պետական կազմակերպության տնօրինությանը կից խորհրդակցական ձայնի իրավունքով ստեղծված գիտական խորհուրդը, որի կազմը հաստատվում է ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից,

ի) հաստատում է պետական կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները և նշանակում դրանց ղեկավարներին։

41. Գիտական խորհրդի նախագահը պետական կազմակերպության տնօրենն է, նրա բացակայության

ժամանակ գիտական աշխատանքների գծով տեղակալը։ Գիտական խորհրդի որոշումը իրավական ուժ է ստանում պետական կազմակերպության տնօրենի կողմից հաստատվելուց հետո։

42. Պետական կազմակերպության գիտական խորհուրդը՝

ա) քննարկում և հաստատում է պետական կազմակերպության գիտական հետազոտությունների, գիտահավաքական, գիտացուցադրական և գիտամասսայական աշխատանքների հիմնական ուղղությունները, թեմատիկան և ծրագրերը

բ) քննարկում և հրատարակության է երաշխավորում պետական կազմակերպության կողմից տպագրության պատրաստված մենագրությունները, ուղեցույցները, կատալոգները, ցուցակները,

զ) սահմանված կարգով լսում և քննարկում է պետական կազմակերպության տնօրենի, առաջին ստորաբաժանումների ղեկավարների և գիտական աշխատողների առաջարկությունները, հաշվետվությունները և հաղորդումները կատարված գիտական, կազմակերպական և ֆինանսական գործունեության մասին, տալիս առաջարկություններ

դ) քննարկում է պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված հարցեր։

6. Պետական Կազմակերպության սեփականությունը

43.Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնված, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձերք բերված գույքից։ Պետական կազմակերպությանը հիմնադրի կողմից որպես սեփականություն հանձնված գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ։ Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպության հիմնադիրը չի կարող որպես սեփականություն հանձնել նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից ավելի արժողությամբ գույք, եթե օրենքով կամ հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ։

44.Պետական կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։

45. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ, բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի։ Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը չի կարող անհատույց օտարվել։

46.Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը։

47.Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով։

7. Պետական Կազմակերպությանը ամրացված գույքը

48.Հիմանդիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման

իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

 49.Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանը ամրացված

գույքը։

50.Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման։

Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ։ Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի։ Ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները նրա սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ։ Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում   առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են։ 

51. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ նրա կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար։ 52.Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանը ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից։

8. Պետական Կազմակերպության և հիմնադրի պատասխանատվությունը

53.Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար։

9.Վերահսկողությունը պետական կազմակերպության գործունեության նկատմամբ

54. Պետական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիզորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները։ Պետական կազմակերպությունը հիմնադրի կողմից սահմանված կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

10. Պետական Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը

55.Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։ Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնարկի։ Պետական կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

56. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց դատական կարգով այլ անձանց անցնելու։

57. Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

56. Պետական կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում Է պետական բյուջե։