Posts Archive

Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Մամլո Հաղորդագրություն Հարգելի գործընկերներ Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին,  ժամը 14-ին  սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու <<Ճարտարապետական լանդշաֆտը` որպես միջավայրի ստեղծման կարևոր գործոն>> խորագրով ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում տեղ են գտել լանդշաֆտային դիզայնի Archi Key և Green Lad ընկերությունների կողմից իրականացված աշխատանքների լուսանկարները, էսքիզային նախագծերը, բույսերի օրինակներ, ...Read More

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆՆԱԼԵ 2016» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը հայտարարում է «ԵՐԵՎԱՆՅԱՆ  ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ  ԲԻԵՆՆԱԼԵ- 2016» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին Բիեննալեին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի և Սփյուռքի  հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ և ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ: Բիենալեն կանցկացվի 2016 թվականի հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 25-ը` «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ցուցասրահում: Բիենալեի հանդիսավոր բացումը տեղի կունենա ճարտարապետության համաշխարհային օրը:  Հայտերի ընդունման վերջնաժամկետն ...Read More

<<Յերուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> Լուսանկարների ցուցահանդես

ՀՀ քաղաքաշինության Ճարտարապետության ազգային թանգարանում-ինստիտուտում մարտի 29-ին ժամը 15.00-ին կբացվի Սանկտ-Պետերբուրգի (ՌԴ) խոշորագույն թանգարաններից մեկի` Կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուից` <<Յերուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն XIX-ХХ դարասկզբի 60-ից ավել եզակի լուսանկարներ Պալեստինյան կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուից, որոնց վրա պատկերված են Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և Ռուսական հոգևոր ներկայությունը ...Read More

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ

Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը կազմակերպելու է «Երրորդ Հանրապետության ճարտարապետությունը» խորագրով հոբելյանական ցուցահանդես:  Անկախության տարիներին Ձեր նախագծած և իրականացված շենքերը և շինությունները, ինտերիերային ձևավորումները, ճարտարապետական փոքր ձևերը և այլ ստեղծագործությունները ցուցահանդեսում ներկայացնելու համար խնդրում ենք մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը Ալ. Թամանյանի անվ. Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ` ...Read More

Աշխարհահռչակ հայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի գրասենյակը շահել է Մեքքայի Մուսուլմանական թանգարանի ստեղծման մրցույթը

Ֆրանսահայ աշխարհահռչակ  ճարտարապետ, Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, մեր հայրենակից Միշել Մոսեսյանի ղեկավարած ճարտարապետական ընկերությունը շահել է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում մահմեդական կրոնի գլխավոր թանգարանի ձևավորման համաշխարհային մրցույթը: Այդ մասին տեղեկանում ենք Միշել Մոսեսյանի գրասենյակից: Հայ ճարտարապետին առնչվող այս հանգամանքին այսօր մանրամասնորեն անդրադարձել են նաև արաբական ու բրիտանական կայքերը՝ գրելով, որ Լոնդոնում ...Read More

Պալյան ճարտարապետական գերդաստանի անգնահատելի մասունքները ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ի պահ է տվել ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին

                  <<Մասունքներ… ծանոթ և անծանոթ Պալյանները>> խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Պալյան գերդաստանի ճարտարապետական ժառանգության այն մասունքները, որոնք ՀՀ քաղաքաշինության նախարարության և անձամբ նախարար Նարեկ Սարգսյանի ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ գտնվեցին և Հայաստան տեղափոխվեցին: Պալյան ճարտարապետական գերդաստանի անգնահատելի մասունքները ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ի պահ է ...Read More

Մայիսի 16, 2015, «Թանգարանների գիշեր», ծրագիր

2015թ. մայիսի 16-ին «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում ճարտարապետության թանգարանում նախատեսված են հետևյալ միջոցառումները՝ 1.Եղեռնը վերապրած ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ստեղծագործությունների ցուցահանդես: 2.Կոմիտասի անվան պանթեոնի այգու տարածքում կառուցվելիք եկեղեցու մրցութային աշխատանքների ցուցահանդես: 3.Նարեկացի Արվեստի Միության <Նարեկ> երգչախումբ, գեղարվեստական ղեկավար և խմբավար Նարինե Դավթյան, ժամը՝ 20.00-21.00, ծրագրում՝  Կոմիտաս 1. Հիմի էլ լռենք 2. Երևան բաղ ...Read More

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ԿԱՌՈՒՅՑ -2015>> մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը հայտարարում է   <<ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ԿԱՌՈՒՅՑ -2015>> մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին   Մրցույթ-ցուցահանդեսին հրավիրվում են մասնակցելու ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ:   Մրցույթ-ցուցահանդեսն կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը՝ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ը: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ը:   ...Read More

Լևոն Կուրեղյան իտալահայ ճարտարապետի ցուցահանդեսին ընդառաջ

Հայ ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտ Մեծարգո տնօրեն` դոկտ. պրոֆ. Աշոտ Հայկազուն Գրիգորյան Կառավարական շենք, 3 0001 Երևան Հայաստանի Հանրապետություն     Հարգելի պրն. Գրիգորյան Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ ս/թ մարտի 15-ին Հայ ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի ցուցասրահում բացվելու է իտալահայ ականավոր ճարտարապետ Լևոն Կիւրեղեանի նախագծերի ցուցահանդեսը: Կիւրեղեանների երեք սերունդ իրար հաջորդող ընտանիքը ...Read More

Ֆրանսիահայ ճարտարապետ Ժիրայր Խաչիկյանի (Ժիրկա) <<Հիշողության տաճար>> խորագրով ցուցահանդեսի բացումը Ֆրանսիայիում

Chers amis,  La date à retenir pour le vernissage de l'exposition à l'Orangerie de Cachan est le Jeudi 16/04/2015 à 19h00 en présence de Jean-Yves Le Bouillonnec, Député-maire de Cachan (le carton d'invitation à l'exposition est en cours de préparation).  avec salutation, Jirka    dans le cadre des activités du centenaire, une exposition intitulée "La cathédrale de la mémoire" de JIRKA est programmée ...Read More