Ցուցահանդեսներ Archive

Ստեղծագործում են ապագա դիզայներեները

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ ս/թ ապրիլի 29-ից մայիսի 8-ը կազմակերպում է <<Ստեղծագործում են ապագա դիզայներեները>> խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են լինելու գեղանկար, գրաֆիկա, քանդակ, բատիկա (ավելի քան 40 աշխատանքներ): Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 15.00-ին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում: ...Read More

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ճարտարապետության թանգարանում

  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն ...Read More

Արեվմտականացող Իսթանպուլի հայ ճարտարապետները

ՀՀ Քաղաքաշինության նախարարության, ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, «Հրանտ Տինք» հիմնադրամի (Թուրքիա), Գյումրու քաղաքապետարանի, Վանաձորի քաղաքապետարանի եվ մարզպետարանի փոխհամաձայնությամբ եվ օժանդակությամբ Երեվանում, Գյումրիում եվ Վանաձորում բացվեցին «Արեվմտականացող Իսթանպուլի հայ ճարտարապետները» խորագիրը կրող ցուցահանդեսները: Իր տեսակի մեջ սա առաջին ցուցահանդեսն էր, որ մեծ արձագանք գտավ հանրապետությունում:  Ցուցահանդեսում ներկայացված էին 19-րդ դարում եվ 20-րդ դարի սկզբին ...Read More

Երեվանյան Համահայկական ճարտարապետական առաջին մրցույթ-ցուցահանդեսը

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եվ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում առաջին անգամը լինելով կազմակերպեցին համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես «Երևանյան Բիննալե-2011» խորագրով, որի հանձնակատարն էր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, ճարտ. դոկտոր, պրոֆեսոր՝ Աշոտ Գրիգորյանը: «Երևանյան Բիեննալե-2011» ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են 9 երկրի ավելի քան 80 ճարտարապետներ: «Երևանյան Բիեննալե-2011» մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները ամփոփվել են Հայաստանի եվ Սփյուռքի ժյուրիի կողմից:     ...Read More

Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված Ճարտարապետական աշխատանքների ցուցահանդես

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 17-ին Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում բացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված Ճարտարապետական աշխատանքների ցուցահանդես:     Ցուցահանդեսում ներկայացված էին անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցված, վերակառուցված, նախագծվող եվ ծրագրային տարբեր փուլերում գտնվող քաղաքաշինական, բնակելի, հասարակական, պաշտամունքային, փոքր ճարտարապետական ձեվերի ...Read More

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված ստեղծագործությունների անհատական ցուցահանդես

 Ս.թ. ապրիլի 25-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց  ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված  ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին ճարտարապետի հեղինակած եւ իրականացված մի շարք բնակելի, հասարակական կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ: Էդ.Սաֆարյանի նախագծերով են կառուցվել Երեւանի «Անի» եւ «Դվին» հյուրանոցները, «Զեյթուն» հանգստի գոտին՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դեկաբրիստների եւ Դավիթ Անհաղթ փողոցների հանգույցում, ...Read More

Եվրոպական ժառանգության օրեր

     Ս.թ. օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին <<Եվրոպական ժառանգության օրեր>> միջոցառման շրջանակներում <<Ժառանգության ժառանգները>> խորագրի ներքո      ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվեցին հետևյալ միջոցառումները՝      ա. Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես <<Եվրոպական ճարտարապետությունը լուսանկարներում>> խորագրով. <<Փարիզ և ԴեՖանս, հինն ու նորը մեկտեղ>> և <<Վենետիկյան պատկերներ>>, հեղ. Աշոտ Հայկազուն Գրիգորյան: բ. Կլոր սեղան <<Եվրոպական մշակույթի ժառանգությունն ու հայերը>> խորագրով, զեկույցներով հանդես ...Read More

Էրեբունի-Երևան 2795

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցաբար, Էրեբունի-Երևան 2795 տոնակատարությունների միջոցառումների շրջանակում, Երևանի Մաշտոցի և Թամանյան պուրակներում կազմակերպեցին երկու խոշորամաշտաբ ճարտարապետաշինարարարկան բացօդյա ցուցահանդեսներ: Ցուցահանդեսներին Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացվեցին տասնյակ շինարարական և ճարտարապետական ընկերություններ և նախագծային կազմակերպություններ: Ներկայացված նախագծերի, լուսանկարների, մանրակերտների և այլ ցուցանմուշների միջոցով Երևանի հազարավոր բնակիչներ և տոնակատարության առիթիվ Երևան ...Read More

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

Ս.թ. փետրվարի 26-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց  ՀՀ վաստակավոր ճարտարապետ, միջազգային ճարտարապետական ակադեմիայի եւ Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի  ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետի հեղինակած եւ իրականացված մի շարք բնակելի, հասարակական, պաշտամունքային կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ, ճեպանկարներ, գրքերի ձեւավորումներ:  Ռոմեո ...Read More

Փարիզ .Դեֆանս` հինն ու նորը մեկտեղ, Վենետիկյան պատկերներ

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, միանալով ‹‹Եվրոպական ժառանգության օրեր›› միջազգային միջոցառմանը, ‹‹Ժառանգության ժառանգները›› խորագրի ներքո ներկայացնում է ‹‹Եվրոպական ճարտարապետությունը լուսանկարներում›› ցուցահանդեսը` ‹‹Փարիզ. Դեֆանս՝ հինն ու նորը մեկտեղ›› և ‹‹Վենետիկյան պատկերներ›› մասերով: Ցուցադրանյութը պատրաստված է Աշոտ Հայկազուն Գրիգորյանի հեղինակային լուսանկարների հիման վրա:             Փարիզ .Դեֆանս` հինն ու նորը մեկտեղ Դեֆանսը ...Read More