Հոդվածներ Archive

ՄԵԾ ՀԱՅՔԻ ՌԱԶՄԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Բերդաշինությունը Հայաստանում սկզբնավորվել է հնագույն ժամանակներից սկսած: Դեռևս մեգալիթյան շրջանին վերաբերող աշտարակավոր կոթողներում (բոլորակ աշտարակներ) նկատվում են պաշտպանական նպատակներով կիրառված ամրակուռ պատեր, որոնց միակ բացվածք հանդիսացող մուտքը տեղադրված է գետնից 3մ. բարձրության վրա [1]: Որպես հնագույն պատսպարաններ, օգտագործվել են բնական քարանձավներն ու այրերը, որոնք հաճախ տարածվել են գետահովիտների երկայնքով ուղղահայաց ժայռապատերին` անհրաժեշտության ...Read More

Հուշաքարերը որպես մտավոր ժառանգության կրողներ և փոխանցողներ

Հուշաքարերը իրենց մեջ կրում են անցյալի հիշողությունը: Անցյալը ժամանակաշրջան է մինչ այն իրադարձությունները, որոնք ուղղակիորեն գրանցվել են որևիցէ անհատի հիշողության մեջ[1]: Հիշողության դեպքերի, իրադարձությունների, դեմքերի կերտողները մարդիք են, մարդկային հասարակությունը: Այս իսկ պատճառով հուշաքարերի պարունակած տեղեկությունը անցյալի հիշողության քարեղեն փաստագրերն են: Հասարակությունը և մարդիք չեն կարող ապրել առանց անցյալի հիշողության: Այդ պատճառով էլ ...Read More

ԲԼՈՒՐ-ՏԱՃԱՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայկական լեռնաշխարհի ճարտարապետությունը Հայկազունիներից առաջ, նրանց տիրապետության շրջանում և դրանից հետո առաջացել, զարգացել և հաջորդաբար գոյատևել է, որպես մեկ ընդհանուր բնաճանաչողական, բնապաշտական մտածողության արդյունքում ստեղծված և շարունակաբար վերաիմաստավորված ճարտարապետական տիպ-տեսակների փոխկապակցված և մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը կազմող ընդհանրություն: Բնական ապաստարանից մինչև արհեստական միաբջիջ, ապա բազմաբջիջ և համալիր-բնակելի տների տեսակների համադրությամբ առաջացել են փողոցների ...Read More

Անիի Հովվի եկեղեցու հորինվածքային և խորհրդաբանական առանձնահատկությունները

Ճարտարապետական հորինվածքային բազմատիպ կառույցներով հայտնի Անիի մշակույթում առանձնանում է գողտրիկ մի շինություն՝ Հովվի եկեղեցին: Հայ ճարտարապետության գիտակ, հետազոտող և վերլուծաբան Թ.Թորամանյանը այն անվանել է «Ճարտարապետական գոհար», «Անիի ճարտարապետության պսակ»[1]: Հովվի եկեղեցին կառուցվել է XI դարում, պատկանում է սյունաձև եկեղեցիների թվին, արտաքինից եռահարկ, իսկ ներսից երկհարկ է: Առաջին հարկն ունի աստղաձև հատակագիծ, որի վրա բարձրանում ...Read More

Հայկական խաչքար Բարիում

  2013թ-ի հունվարի 11-ին Բարիի (Իտալիա) պատմական կենտրոնում՝ նավահանգստի դիմաց բացվեց հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող խաչքար-հուշասյունը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխդեսպան Բորիս Սահակյանը, Իտալիայի՝ Ապուլիա շրջանի հայկական համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը, հուշասյուն-խաչքարի հեղինակ, ճարտարապետության դոկտոր- պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վենետիկից ճարտարապետ Արա Զարյանը, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, ...Read More

ԵՐԵՒԱՆԻ ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ՔԱՆԴՄԱՆ Ի ԲՈՂՈՔ

Մոնթրէալ, 5 Դեկտեմբեր 2013 – Վերջին ժամանակներուն բողոքի նոր ալիք յառաջացուց Երեւանի յայտնի ՓԱԿ ՇՈՒԿԱՅի վերաբացումը: Քանդուած եւ "վերանորոգուած" շէնքը, որ արդէն իսկ բազմաթիւ քննադատութիւններու  եւ  ժողովրդական բողոքներու առարկայ եղած էր անցած երկու տարիներուն ընթացքին, շատ տխուր տեսարան մը կը պարզէ: Կառոյցի սքանչելի ներսոյթը, այնքան սիրուած թէ՛ երեւանցիներէն եւ թէ՛ այցելուներէ, ամբողջութեամբ  ...Read More

Հայ շինարար վարպետների և ճարտարապետների դերը ռուս-հայկական մշակութային առնչությունների գործընթացում

Ռուս-հայկական մշակութային առնչությունները սերվում են միջնադարից: 9-11-րդ և հետագա դարերում Ռուսաստանի տարբեր բնակավայրերում հիմնվում են հայկական համայնքներ (Կիև, Մոսկվա, Նովգորոդ, Կազան, Աստրախան, Ս.Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Արմավիր, Ստավրոպոլ, Եկատերինգրադ, Գրոզնի, Սև  ծովի ափամերձ քաղաքներ և այլն), որտեղ հայերի տարաբնույթ գործունեության մեջ առանձնանում է նաև մշակութայինը: Ռուս-հայկական մշակութային և հատկապես ճարտարապետական առնչությունները զարգացել են փուլ ...Read More