Ճարտարապետներ Archive
Ճարտարապետ Հայկ Ասատրյան
Հայկ Աստրյանը ծնվել է 1946 թվականին Վարդենիսում: 1971 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: 1972-1975 թվականներին աշխատել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետ: 1975 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց ճարտարապետական փորձարարական նախագծման բաժնում (Հայշինճարտ ԳՀԻ, հետագայում՝ Հայսեյսմշին և ՀՊԳՀԻ) նախ
...Read More
ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է 1942 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅՆՃԱՐՈՒՄ (ԼԻԲԱՆԱՆ): 1946 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՆԵՐԳԱՂԹԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ: ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԵՏ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԱՐՏԵԼ Է Ս.ՄԵՐԿՈՒՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍԿԶԲՈՒՄ ՈՐՊԵՍ ԲԱՆՎՈՐ, ՔԱՐԱԳՈՐԾ, ՊԱՏՇԱՐ: ՇՈՒՐՋ 10 ՏԱՐԻ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ Է ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 62 ԵՎ 165 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ: 1968 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ
...Read More
Սամվել Սաֆարյան վաստակավոր ճարտարապետ
Ճարտարապետ Սամվել Սաֆարյանը ծնվել է 1902թ-ի հունիսի 9-ին Շուշի քաղաքում: 1907-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու քաղաք, որտեղ էլ և ստացել է մինջնակարգ կրթությունը: Այնուհետև 1922-ին վերադարձել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետը, 1928-ին ավարտելով ստացել է շինարար-ճարտարապետի դիպլոմ: Ուսանողական տարիներին և ավարտելուց հետո որպես ճարտարապետիօգնական աշխատել է ակադեմիկոս Ալեքսանդր
...Read More
Ճարտարապետ Բաղդասար Արզումանյան
Բաղդասար Հայրապետի որդի Արզումանյանը՝ հայ ժողովրդի հրատարակումներից մեկը, ծնվել է Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Մարզա, այժմ՝ Բարձրավան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1924-ին ընտանիքով փոխադրվել է Նախիջևան: 1928թ. տեղափոխվելով Երևան ընդունվել է Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: Ութամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ: Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին
...Read More
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԳԱԲՐԻԵԼ ԳԵՎՐԵԿՅԱՆ
Ծագումով իրանահայ Սիմոն և Մարիամ Գևրեկյանների ընտանիքում 1894թ. Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից ու հալածանքներից փրկվելու ճանապարհին, երբ հանգրվանել էին Պոլսում, 1900թ. նոյեմբերի 21-ին ծնվում է առաջնեկը` Գաբրիելը: Գևրեկյանների ընտանիքը վերջնականապես վերահաստատվում է Թեհրանում, ուր ընտանիքի հայրն աշխատանքի է անցնում Իրանի արքունիքում որպես Մոզաֆար Ալդին Շահ թագավորի գոհարեղենի փորձագետ: Գաբրիելը տարրական կրթությունը ստանում է
...Read More
Կառլեն Անանյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Կառլեն Մարտիրոսի Անանյանը պատկանում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից-ճարտարապետների այն սերնդին, ով ստեղծագործական ասպարեզ իջավ հիսնական թվականներին: Կառլեն Անանյանը ծնվել է 1924 թվականին Թբիլիսիում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթությունը: Ուսուցանել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական ստուդիայում՝ Եվգենի Լանսերենի մոտ: Ուսումնասիրության հաջորդ ընթացքը ընդհատվում է վերահաս պատերազմի պատճառով: 18 տարին դեռ չբոլորած,
...Read More
Լևոն Կուրեղյան իտալահայ ճարտարապետ
Լեւոն Կիւրեղեանը Հովհաննես և Բրաբիոն Երեմյանների վերջին զավակն էր, ծնված 1871 թվականի ապրիլի 26-ին Կոստանդնապոլսում: Ընտանիքը բնիկ Տրապիզոնից էր, Սև-Ծովյան նավահանգստային քաղաքից` ուր և բնակվում էր, զբաղվելով Միջին Արևելքի և Եվրոպայի, հատկապես Մարսելի միջև առևտրական կապերով։ Արմատացած ավանդութեան համաձայն, “լուսավորյալ” (և հարուստ) հայ ընտանիքներն իրենց զավակներին ուսման էին ուղարկում Եվրոպա։ Լեւոնը ևս,
...Read More
Ճարտարապետ Արմեն Զարյան
ԱՐՄԵՆ ԶԱՐՅԱՆ – ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, (Կոստանդնուպոլիս, 13.09.1914 – Երեւան, 30.05.1994), (Նշանավոր գրող Կոստան Զարյանի որդին): 1932թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը եւ 1934-ին ընդունվել է նույն քաղաքի ճարտարապետական համալսարանը, այնուհետեւ տեղափոխվել է Փարիզի E’cole des Beaux-Arts եւ ավարտել ուսումը Հռոմի ճարտարապետական համալսարանում: Ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Վիեննա, որտեղ
...Read More
Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանը ծնվել է 1937թ. դեկտեմբերի 31-ին՝ Հոկտեմբերյանում: Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցում: 1954թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժին:
...Read More
Ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյան
Ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանի (1932-2013) ավանդը շատ մեծ է հատկապես Թեհարնի ժամանակակից ճարտարապետության զարգացման և տարածման գործում: Ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանի հայտնի գործերից են Արարատի մարզավանը, Սուրբ Խաչ մատուռը, Հայ ակումբը, Թավրիզի մանկապարտեզը և այլ կառույցներ: Լուսանկարները ՃԱԹԻ-ի պահոցից
...Read More
- 1
- 2