Monthly Archive:: August 2013

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված ստեղծագործությունների անհատական ցուցահանդես

 Ս.թ. ապրիլի 25-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց  ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված  ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին ճարտարապետի հեղինակած եւ իրականացված մի շարք բնակելի, հասարակական կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ: Էդ.Սաֆարյանի նախագծերով են կառուցվել Երեւանի «Անի» եւ «Դվին» հյուրանոցները, «Զեյթուն» հանգստի գոտին՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դեկաբրիստների եւ Դավիթ Անհաղթ փողոցների հանգույցում, ...Read More

Եվրոպական ժառանգության օրեր

     Ս.թ. օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին <<Եվրոպական ժառանգության օրեր>> միջոցառման շրջանակներում <<Ժառանգության ժառանգները>> խորագրի ներքո      ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվեցին հետևյալ միջոցառումները՝      ա. Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես <<Եվրոպական ճարտարապետությունը լուսանկարներում>> խորագրով. <<Փարիզ և ԴեՖանս, հինն ու նորը մեկտեղ>> և <<Վենետիկյան պատկերներ>>, հեղ. Աշոտ Հայկազուն Գրիգորյան: բ. Կլոր սեղան <<Եվրոպական մշակույթի ժառանգությունն ու հայերը>> խորագրով, զեկույցներով հանդես ...Read More

Էրեբունի-Երևան 2795

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցաբար, Էրեբունի-Երևան 2795 տոնակատարությունների միջոցառումների շրջանակում, Երևանի Մաշտոցի և Թամանյան պուրակներում կազմակերպեցին երկու խոշորամաշտաբ ճարտարապետաշինարարարկան բացօդյա ցուցահանդեսներ: Ցուցահանդեսներին Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացվեցին տասնյակ շինարարական և ճարտարապետական ընկերություններ և նախագծային կազմակերպություններ: Ներկայացված նախագծերի, լուսանկարների, մանրակերտների և այլ ցուցանմուշների միջոցով Երևանի հազարավոր բնակիչներ և տոնակատարության առիթիվ Երևան ...Read More

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

Ս.թ. փետրվարի 26-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց  ՀՀ վաստակավոր ճարտարապետ, միջազգային ճարտարապետական ակադեմիայի եւ Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի  ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետի հեղինակած եւ իրականացված մի շարք բնակելի, հասարակական, պաշտամունքային կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ, ճեպանկարներ, գրքերի ձեւավորումներ:  Ռոմեո ...Read More

Հայկական խաչքար Բարիում

  2013թ-ի հունվարի 11-ին Բարիի (Իտալիա) պատմական կենտրոնում՝ նավահանգստի դիմաց բացվեց հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող խաչքար-հուշասյունը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխդեսպան Բորիս Սահակյանը, Իտալիայի՝ Ապուլիա շրջանի հայկական համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը, հուշասյուն-խաչքարի հեղինակ, ճարտարապետության դոկտոր- պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վենետիկից ճարտարապետ Արա Զարյանը, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, ...Read More