Daily Archive: Tuesday, August 20, 2013
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված ստեղծագործությունների անհատական ցուցահանդես
Ս.թ. ապրիլի 25-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին ճարտարապետի հեղինակած եւ իրականացված մի շարք բնակելի, հասարակական կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ: Էդ.Սաֆարյանի նախագծերով են կառուցվել Երեւանի «Անի» եւ «Դվին» հյուրանոցները, «Զեյթուն» հանգստի գոտին՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դեկաբրիստների եւ Դավիթ Անհաղթ փողոցների հանգույցում,
...Read More
Եվրոպական ժառանգության օրեր
Ս.թ. օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին <<Եվրոպական ժառանգության օրեր>> միջոցառման շրջանակներում <<Ժառանգության ժառանգները>> խորագրի ներքո ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվեցին հետևյալ միջոցառումները՝ ա. Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես <<Եվրոպական ճարտարապետությունը լուսանկարներում>> խորագրով. <<Փարիզ և ԴեՖանս, հինն ու նորը մեկտեղ>> և <<Վենետիկյան պատկերներ>>, հեղ. Աշոտ Հայկազուն Գրիգորյան: բ. Կլոր սեղան <<Եվրոպական մշակույթի ժառանգությունն ու հայերը>> խորագրով, զեկույցներով հանդես
...Read More
Էրեբունի-Երևան 2795
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցաբար, Էրեբունի-Երևան 2795 տոնակատարությունների միջոցառումների շրջանակում, Երևանի Մաշտոցի և Թամանյան պուրակներում կազմակերպեցին երկու խոշորամաշտաբ ճարտարապետաշինարարարկան բացօդյա ցուցահանդեսներ: Ցուցահանդեսներին Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացվեցին տասնյակ շինարարական և ճարտարապետական ընկերություններ և նախագծային կազմակերպություններ: Ներկայացված նախագծերի, լուսանկարների, մանրակերտների և այլ ցուցանմուշների միջոցով Երևանի հազարավոր բնակիչներ և տոնակատարության առիթիվ Երևան
...Read More
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը
Ս.թ. փետրվարի 26-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, միջազգային ճարտարապետական ակադեմիայի եւ Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետի հեղինակած եւ իրականացված մի շարք բնակելի, հասարակական, պաշտամունքային կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ, ճեպանկարներ, գրքերի ձեւավորումներ: Ռոմեո
...Read More
Հայկական խաչքար Բարիում
2013թ-ի հունվարի 11-ին Բարիի (Իտալիա) պատմական կենտրոնում՝ նավահանգստի դիմաց բացվեց հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող խաչքար-հուշասյունը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխդեսպան Բորիս Սահակյանը, Իտալիայի՝ Ապուլիա շրջանի հայկական համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը, հուշասյուն-խաչքարի հեղինակ, ճարտարապետության դոկտոր- պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վենետիկից ճարտարապետ Արա Զարյանը, Իտալիայի հայ համայնքի ղեկավար,
...Read More
- 1
- 2