Բերդաշինությունը Հայաստանում սկզբնավորվել է հնագույն ժամանակներից սկսած: Դեռևս մեգալիթյան շրջանին վերաբերող աշտարակավոր կոթողներում (բոլորակ աշտարակներ) նկատվում են պաշտպանական նպատակներով կիրառված ամրակուռ պատեր, որոնց միակ բացվածք հանդիսացող մուտքը տեղադրված է գետնից 3մ. բարձրության վրա [1]: Որպես հնագույն պատսպարաններ, օգտագործվել են բնական քարանձավներն ու այրերը, որոնք հաճախ տարածվել են գետահովիտների երկայնքով ուղղահայաց ժայռապատերին` անհրաժեշտության ...Read More