Գրոնինգեն քաղաքի ուսանողների այցը մեր թանգարան

IMG_1808Գրոնինգեն քաղաքի (հյուսիսային Նիդերլանդներ) Գրոնինգեն համալսարանի տարածական գիտությունների ֆակուլտետի թվով 40 ուսանողներ ս/թ մարտի 20-ին այցելել էին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այցի նպատակներ էր ծանոթանալ Հայաստանի, մասնավորապես Երևան քաղաքի տարածական արվեստին: Այցի շրջանակներում մեր թանգարանում տեղի ունեցավ հայ ճարտարապետությանը նվիրված դասախոսություն (բանախոս ճարտ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյան): Բանախոսը հանգամանորեն անդրադարձավ հետևյալ թեմաներին՝IMG_1812

1.Պատմական ակնարկ՝ հայ ճարտարապետություն մասին, մթ.ա 4 հազարամյակից մինչև մ.թ.1828թվականը:

2. 1828-1919 թվականների հայ ճարտարապետությունը

3.1919-1991թթ. հայ ճարատարապետության հաստատումը (կայունացման շրջանը)

4. 1955-1971 թթ. միավորման (համախմբան շրջան)

5. 1971-1991թթ. զարգացման շրջան

6.1991-մինչ մեր օրերը- ժամանակակից ճարտարապետության և ինքնուրույնության շրջան

IMG_1829Դասասխոսությանը հաջորդեցին հարց ու պատասխաններ, քննարկումներ և շրջայց թանգարանում: Երիտասարդ ուսանողները թանգարանից հեռացան մեծ տվարություններով, ցանկություն հայտնելով նորից այցելե Երևան և մեր թանգարան: IMG_1852

 

 

 

 

 

 

IMG_1820 IMG_1839
IMG_1833 IMG_1844
IMG_1839 IMG_1866
IMG_1832 IMG_1845
IMG_1879 IMG_1819
IMG_1847 IMG_1849