Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ճարտարապետության թանգարանում

 

1518876_10203407625891921_2551769064007622617_oՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը: Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ` 2014 թ. համար ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի (մեմորիալ) հուշարձաններին` մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին:bacum


ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ, կազմակերպում է «Հայկական հետքը» խորագրով ԱՊՀ երկրների հայկական ժառանգությունը լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկայացված են Ռումինիայի (Անդրեա Տանասե), Լեհաստանի (Եվա Աբգարովիչ), Մոլդովայի (Յուրիե Ֆուկա), Վրաստանի (Յուրի Մեչիտով), Ռուսաստանի (Միխայիլ Նեչայեվ) և Հայաստանի (Զավեն Սարգսյան, Հրայր Խաչերյան (Բազե)) ներկայացուցիչների լուսանկարները: 


1238227_743694565671195_8342583340848754067_nԼուսանկարներում ներկայացված են ամբողջ աշխարհով մեկ սփռված ճարտարապետական կոթողներ և հայ համայնքի կյանքը ներկայացնող դրվագներ, որոնք ևս մեկ անգամ ապացույց են, որ անգամ հայրենիքից հեռու հայկական մշակույթը շարունակում է զարգացում ապրել և կարևոր դեր խաղալ հայապահպանության գործում:10264851_743694532337865_6236868082572977355_n

1538820_743695399004445_6028043832846307005_n 10255294_743694865671165_1055900361196787869_n
10271594_743696015671050_3324648078648482901_n 10246800_743696369004348_146992571651503739_n
10172668_743650355675616_5584247711679524107_n 1378882_743650295675622_7787918758740193465_n
bacum 1 bacum 2