Երիտասարդական միջազգային գիտաժողով <<Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները>> խորագրով

Հայաստանի Հանրապետության  Քաղաքաշինության նախարարություն

Ճարատարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և

Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ

ՀՀ Քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը  ՀՀ-ում <<Ռուսհամագործակցության>> ներկայացուչության հետ համատեղ

2014 թվականի հոկտեմբերի 6-9-ը Երևանում կազմակերպում է

<<Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները>>  խորագրով երիտասարդական միջազգային գիտաժողովը

Գիտաժողովը նվիրվում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ճարատարապետ, տեսաբան, հայ միջնադարյան ճարտարապետության գիտակ՝ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում առաջին անգամ նշվող ճարտարապետության միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում

 

Գիտաժողովի մասնակցության  հայտերն ընդունվում են ս/թ Օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը:  Գիտաժողովի մասնակցության պայմաններին և հայտերին կարող եք ծանոթանալ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից կամ բեռնել թանգարանի կայքէջից՝ www.archmuseum.am:  Հայտերը կարող եք ուղղարկել հետևյալ էլ.հասցեով՝ ahaykazun@gmail.com, կամ անձամբ ներկայացնել ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտ՝ գիտաժողովի պատասխանատու և կազմակերպիչ Անի Հայկազուն Գրիգորյանին: Թանգարանի հասցեն՝  0010 Երևան, Կառավարական տուն N 3, մուտքը՝ <<Հանրապետության հրապարակ>> մետրոյի կողմից, ամեն օր ժամը 11.00-17.00, բացի երկուշաբթի օրերից: Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  (+374 10) 52-46-30, (+374 91) 48-27-20, (+374 55) 204-214

PAYMANNER

Հայտաձև