ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆՆԱԼԵ 2014
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը
հայտարարում է
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆՆԱԼԵ 2014»
համահայկական մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին
Բիեննալեին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ և ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ:
Բիեննալեն կանցկացվի 2014 թվականի հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 6-ը` «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ցուցասրահում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2014 թվականի սեպտեմբերի 6-ը:
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է՝ 2014 թվականի սեպտեմբերի 15-ը:
Մասնակցության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում (www.mud.am) կամ դիմել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ` Բիեննալեի հանձնակատար Աշոտ Գրիգորյանին:
Հասցեն` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ. և ֆաքս` (37410) 52-46-30, բջջային 091-20-42-14,
e-mail: armarchmuseum@gmail.com