Հայկական խաչքար Բարիում

 

DSCN9606.jpg.2013թ-ի հունվարի 11-ին Բարիի (Իտալիա) պատմական կենտրոնում՝ նավահանգստի դիմաց բացվեց հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող խաչքար-հուշասյունը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխդեսպան Բորիս Սահակյանը, Իտալիայի՝ Ապուլիա շրջանի հայկական համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը, հուշասյուն-խաչքարի հեղինակ, ճարտարապետության դոկտոր- պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վենետիկից ճարտարապետ Արա Զարյանը, IMG_9968.jpg.Իտալիայի հայ համայնքի ղեկավար, Միլանի համալսրանի պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը, Հրանտ Նազարյանց հիմնադրամի քարտուղար, պրոֆեսոր Կառլո Քոփփոլան եւ բազմաթիվ հյուրեր: Հուշասյուն-խաչքարը մեծ հանդիսությամբ օծվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ, Իտալիայի Հայոց Հովվության հոգեւոր հովիվներ աբեղա Թովմա Խաչատրյանի (Միլան) եւ աբեղա Գառնիկ Մխիթարյանի (Հռոմ) կողմից:

DSCN9624.jpg.Այդ նույն օրը Բարիի քաղաքապետարանում տեղի ունեցավ կոնֆերանս նվիրված Բարիում հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հուշասյուն-խաչքարի բացմանը, հայ-իտալական բարեկամությանը եւ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի հիշատակին: Կոնֆերանսին այլոց հետ ելույթ ունեցավ նաեւ հուշասյուն-խաչքարի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյանը ներկայացրեց հայ-իտալական ճարտարապետական զուգահեռներին եւ առնչություններին նվիրված իր զեկուցումը: Խաչքար-հուշասյան հեղինակը պարգեւատրվեց Բարիի քաղաքապետարանի  եւ Իտալիայի հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հուշամեդալներով:

bari 1 118.jpg.

 
 

  IMG_9577.jpg.IMG_9779IMG_9545.jpg.