Նորաբաց խաչքար Կալինինգրադի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում
2014 թվականի սեպտեմբերի 14-ին Խաչվերած տոնի օրը Կալինինգրադի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում, եկեղեցու Հոգևոր Հովիվ Թորոս քհն. Եսայանի օրհնությամբ, մեծ հանդիսությամբ բացվեց Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված խաչքար-հուշարձանը: Հուշարձանը եկեղեցուն է նվիրել եղեռնապուրծ գերդաստանի շառավիղ Խալաթյան ընտանիքը:
Խաչքար-հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Աշոտ Հայկազուն Գրիգորյանը: Խաչքարի արևմտյան կողմի հարթության վրա փորագրված է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի պատգամը՝
Մեզ էն գլխից են զարկել, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն.
Հազար դարեր են զարկել, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն.
Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն
Հայերն ապրում են, ապրել են, կապրեն:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |