<<Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները>> խորագրով երիտասարդական միջազգային գիտաժողով

4102b767de169694a047d7fbc3801efeՀայաստանի Հանրապետության անկախության տարիներին իրականացվել են տասնյակ հնագիտական, պատմատեսական, մշակութաբանական բնույթի հետազոտություններ և ուսումնասիրություններ, որոնք հնարավորություն են ընձեռնում նորովի մոտենալ և գնահատել հայ մշակույթը ընդհանրապես և մշակութաբանական, պատմատեսական խնդիրները մասնավորապես: Հայաստանի միջազգային հարաբերություններում ինտեգրման օրվա հրամայականին զուգընթաց, մշակութային կապերի հաստատման, զարգացման և ծավալման ժամանակակից տեղեկատվական դաշտի հասանելիության դյուրացման հետևանքով, անհրաժեշտություն է առաջացել վերանայել մշակութաբանական մտավոր ժառանգության, դրա պահպանման, գնահատման հեռանկարների արդի գործընթացը: Որը հնարավորություն կնձեռնի ինտեգրվել ոլորտի միջազգային, մեր տարածաշրջանի համար ընդունելի, ձեռքբերումների դաշտ: IMG_4951Ուղիներ կանխորոշել դրանց կիրառման համար՝ չխաթարելով արդեն գոյություն ունեցող դրական ձեռքբերումները՝ ավանդական, մշակութային հարուստ ժառանգության գնահատման, հանրահռչակման և պահպանման գործընթացում: Վերը նշված խնդիրների լուծման գործընթացին ներգրավել և մասնակից դարձնել երիտասարդ գիտնականներին` աջակցելով հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական ներուժի զարգացմանը և մասնագիտական աճին: Նպաստել Հայաստանի գիտական համակարգի արդիականացմանը և առաջընթացին: IMG_4974Նպաստել գիտության բնագավառում կադրային ներուժի երիտասարդացմանն ու համալրմանը: Բացի այդ, Հայաստանի և հայկական լեռնաշխարհի տարածքում վերջին տարիներին պեղված, ուսումնասիրված և շրջանառության մեջ դրված գիտական նյութերը հնարվարություն են ընձեռնում վերանայել 19 և 20-րդ դարերի մշակութային պատմատեսական վերլուծականները, նոր նյութերի, մեթոդների կիրառման հիման վրա վերագնահատել հատկապես միջնադարյան և մինչ միջանդարյան, մերօրյա մշակութային ձեռքբերումների զարգացման միտումները և ուղիները,  փնտրել դրանց կիրառման և ներդրման համար ժամանակակից համամարդկային մշակութաբանական պատկերացումների համատեքստում: Խնդրի կարևորությունը կայանում է ոլորտի զարգացման, գոյություն ունեցող մշակութային մտավոր ժառանգության պահպանման և մասսայականացման, դրանց կիրառման ուղիներ և եղանականեր փնտրելու և նոր գործընթաց կազմակերպելու գործի խթանմանը, մասնավորպես երիտասարդ գիտնականների ներգրավվման միջոցով: IMG_5070Կարևոր խնդիրներից է նաև, թե հայ և օտար երիտասարդ գիտնականները, որքանով են տեղյակ հայ մշակույթին, հետաքրքրված են արդյոք իրենց ուսումնասիրությունները նվիրել կամ անդրադառնալ հայոց պատմության, հնագիտության, ազգագրության, մշակույթի և մասնավորապես արվեստի և ճարտարապետության պատմատեսական խնդիրներին, դրանց հանրահռչակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը և այլն: Ահա այս խնդիրները հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերի 6-9-ը Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ <<Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները>> խորագրով երիտասարդական միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ճարատարապետ, տեսաբան, հայ միջնադարյան ճարտարապետության գիտակ՝ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ Քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուչության հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցության հայտեր տվեցին և ապա իրենց անմիջական մասնակցությունը բերեցին երիտասարդ գիտնականներ՝ Երևանի պետական համալսարանից, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսրանից, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Գյումրիի, Արցախի երիտասարդ գիտնականները, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտից, ինչպես նաև Ռուսաստանի այլ ԲՈՒՀ-երից երիտասարդ մասնագետներ, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ և շարջանավարտներ: IMG_5242Գիտաժողովի աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Արցախի, Հայաստանի, Դաղստանի, Կաբարդինա-Չերքրեզիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Օսեթիա-Ալանիայի երիտասարդ գիտնականները: Ընդգրկուն եղան ներկայացված հետազոտությունների ոլորտներն ու բնագավառները՝ պատմություն, տեսություն, ազգագրություն, հնագիտություն, մշակույթ, ճարտարապետություն, դիզայն, հուշարձանների պահպանություն և վերականգնում, սոցիոլոգիա, արվեստ, մշակութաբանություն, արվեստի քննադատություն: Բոլոր ելույթները ուղեկցվեցին ցուցադրական տարաբնույթ նյութերով, որոնք հետաքրքրությամբ ունկնդրվել են ոչ միայն մասնակիցների, այլ նաև բազմաթիվ գիտաժողովի աշխատանքներով հետաքրքրված հյուրերի (այդ թվում ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիրներ, քաղ ծառայողներ և այլն) կողմից: Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Հանդիսավոր բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով ելույթներ ունեցան՝ ՀՀ  Քաղաքաշինության նախարար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր՝ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր՝ Արարատ Աղասյանը, ՀՀ-ում «Ռուսահամագործակցության» ներկայացուչության ղեկավար՝ Մարկ Կալինինը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նախագահ, ֆիզիկոմաթեմատիկական գիտությունների թեկնածու՝ Գևորգ Վարդանյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր՝ Աշոտ Գրիգորյանը: Հիմնական զեկուցումով հանդես եկան՝ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը (Հայաստան),  Ռուսաստանի Դաշնության պատվավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վլադիմիր Բեսոլովը (Ռուսաստան): Picture 023Գիտաժողովի հանդիսավոր բացուման նիստը վարում էր գիտաժողովի հանձնակատար, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հայցորդ, արվեստաբան Անի Հայկազունը: Հանդիսավոր բացումից հետո գիտաժողովը իր աշխատանքները շարունակեց Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի դահլիճում: Այդ օրերին գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև Հայաստանում առաջին անգամը նշվող ճարտարապետության միջազգային օրվա պաշտոնական միջոցառումներին, ինչպես նաև Երևանում բացված <<Երևանյան ճարտարապետական Բիեննալե -2014>> համահայկական մրցույթ-ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին նաև միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում կազմակերպված Գեղարդ, Գառնի, Զվարթնոց, Էջմիածին կատարած այցելությունների ժամանակ, որտեղ մասնակիցներին մանրամասն ներկայացվեցին հայ միջնադարյան և անտիկ շրջանի հուշարձանների պատմությունը, ճարտարապետական և գեղարվեստական հորինվածքների առանձնահատկությունները: Գիտաժողովի արտասահմանյան մասնակիցների համար կազմակերպվեցին թեմատիկ էքսկուրսիաներ Հայաստանի պատմության թանգարան և Մ.Մաշտոցի անվան մատենադարան: Գիտաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում բոլոր մասնակիցների կողմից կարևորվեց գիտաժողովը և առաջարկություն արվեց այն դարձնել տարածաշրջանում մշատական, երկու տարին մեկ անգամ կրկնվող: Picture 004Գիտաժողովի արդյունքները ամփոփող ելույթների դրույթների տպագրվեցին և մեկական օրինակ տրվեցին գիտաժողովի մասնակիցներին: Մեակական օրինակ տրվեց նաև հանրապետության բոլոր գրադարններին և  ուսումնական հաստատություններին: Երբ ամփոփվեցին  <<Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները>> խորագրով երիտասարդական միջազգային գիտաժողովի արդյունքները, ապա պարզ դարձավ, որ մեծ հետաքրքրություն է վայելում տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը երիտասարդ գիտնականների շրջանում: Հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը հետաքրքրում է ոչ միայն հայ, այլ նաև հարևան երկրների երիտասարդ գիտնականներին: Սակայն դրանց թիվը, հետազոտությունների ոլորտները և ընգրկելիությունը  ցանկալի բարձրունքի վրա չէ: Ինչը նշանակում է, որ առաջիկայում հարկավոր է ավելի ծրագրային միջոցառումների կազմակերպումով հետամուտ լինել նոր ծրագրերի իրականացմանը: Picture 060Գիտաժողովի բոլոր մասնակիցները կարևորեցին գիտաժողովի արդիականությունը, շարունակելիության նպատակահարմարությունը, կազմակերպման գիտական նորույթը և որակը: Ցանկություն հայտնեցին գիտաժողովը դարձնել շարունակական, ինչը կնպաստի արդեն ստեղծված կապերի ամրապանդմանն ու համատեղ գիտական հետազոտությունների կատարմանը, ի նպաստ տարածաշրջանի ծողովուրդների, մշակութային առնչությունների իմացությանն ու ուսումնասիրմանը, մասնավորապես հայ մշակույթի հանրահռչակմանն ու հետագա ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրմանը:Picture 118 

 

 

 

 

IMG_5323 Picture 087
Picture 156 Picture 160

 

Picture 281