<<Երևանյան ճարտարապետական Բիեննալե-2014>> համահայկական մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները ամփոփվեցին
ՀՀ Քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ <<Երևանյան ճարտարապետական Բիեննալե-2014>> համահայկական մրցույթ-ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցնել են 12 երկրներից անհատ ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ, ուսանողներ: Մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցները իրենց աշխատանքները ներկայացրել են հետևյալ անվանակարգերում՝ լավագույն հասարակական/արտադրական շենք (բազմաֆունկցիոնալ համալիր), լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն, մենատուն), լավագույն ինտերյեր, ճարտարապետական փոքր ձևեր, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, հայկական ճարտարապետության և հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն, ֆիլմ, երիտասարդ մասնակից (մինչև 35 տարեկան, այդ թվում ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ): Ցուցահանդեսի բացումից հետո, մոտ մեկ ամիս միջազգային ժյուրին աշխատել է՝ մանրամասն ծանոթացել ներկայացված աշխատանքներին, տեղի են ունեցել քննարկումներ, դիտարկումներ:
Այնուհետև 10-ը բալանոց սանդղակային համակարգից ընտրվել և գնահատվել են աշխատանքները՝ ժյուրիի անդամների կողմից առանձին-առանձին: Ժյուրի աշխատանքները ամփոփելուց հետո պարզ դարձան հաղթողների անունները և նոյեմբերի 15-ին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում ՀՀ Քաղաքաշինության փոխնախարար, մրցույթ-ցուցահանդեսի հանձնաժողովի նախագահ Ռուզան Ալավերդյանը հայտարարեց մրցույթի արդյունքները և մրցանականեր հանձնեց հաղթողներին: Դիպլոմներ և հավաստագրեր հանձնեցին նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի ճարտարապետների միավորումը (մրցանակակիրների ցուցակը կցված է):
<<Երևանյան ճարտարապետական Բիեննալե-2014>> համահայկական մրցույթ-ցուցահանդեսի պաշտոնական փակման ժամանակ ՀՀ Քաղաքաշինության նախարար Ն.Սարգսյանը նշեց, որ <<Պետք է հասնենք այն մակարդակին, որ բիեննալեն Հայաստանում՝ ճարտարապետների շրջանում լինի ցուցադրման ամենակարևոր հարթակը: Կարևոր չի՝ դիպլոմները երկրորդ, երրորդ թե առաջին կարգի են, շատ ավելի կարևոր է մարդկանց մասնակցությունը, կարևոր է, որ երևանյան բիենալե 2014-ը բազմաթիվ երկրներից մասնակիցներ ունեցավ, հստակորեն նախանշելով, որ հաջորդ բիեննալեի աշխարհագրությունը առավել լայն է լինելու, պահանջներն ու պայմաններն՝ ավելի խիստ>>:
ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյան Բիեննալեի բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնեց՝ տեղեկացնելով, որ առաջիկայում լույս կտեսնի կատալոգ, որում ներառված կլինեն ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները: Կատալոգից մեկական օրինակ կտրվի նաև մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցներին:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |