ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

Nkar.jpg.Ս.թ. փետրվարի 26-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց  ՀՀ վաստակավոր ճարտարապետ, միջազգային ճարտարապետական ակադեմիայի եւ Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի  ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետի հեղինակած եւ իրականացված մի շարք բնակելի, հասարակական, պաշտամունքային կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ, ճեպանկարներ, գրքերի ձեւավորումներ: 

Picture 044.jpg.

Ռոմեո Ջուլհակյանի նախագծերով են կառուցվել Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատունը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մուտքը, բաց խորանը, մկրտարանը (համահեղինակությամբ ճարտ. Ջ.Թորոսյանի եւ քանդ. Ե.Ղոդաբաշյանի), Դավիթաշենի կամուրջը, Հայաստանի նկարիչների միության շենքը Երեւանում եւ այլն: Նա հեղինակ է նաեւ մի շարք հուշարձանների, հուշարձան-աղբյուրների, մեդալների, այլ տարաբնույթ կառույցների ինչպես Հայասատանում, այնպես էլ արտերկրում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: 

 

 

 

Picture 035.jpg. Picture 051.jpg. Picture 056.jpg. Picture 054.jpg. Picture 076.jpg. Picture 1272.jpg. Picture 1277.jpg.