<<Հայկական տուն>> ճարտարապետական մրցույթի արդյունքները հայտնի են
<<Հայկական տուն>> ճարտարապետական մրցույթի արդյունքները հայտնի են
Հանձնաժողովի անդամները մանրամասնորեն ուսումնասիրեցին ներկայացված աշխատանքները, մասնավորապես բնակելի տների ծավալատարածական և հատակագծային լուծումների համապատսխանությունը մրցութային ծրագրի պայմաններին և պահանջներին՝ համապատասխան տարածաշրջանի ճարտարապետական կերպարին բնորոշ արտահայտչամիջոցների, կլիմայական և լանդշաֆտային առանձնահատկությունների արտացոլմամբ: Ուշադրություն դարձվեց նաև նախագծերում մրցույթի ծրագրով նախատեսված էներգաարդյունավետության և <<կանաչ ճարտարապետության>> սկզբունքների ու շինարարական նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ինչպես նաև սահմանափակ շարունակությամբ անձանց համար մատչելիության պայմանների ապահովմանը:
Արդյունքում մրցույթի մասնակիցներին տրվեցին խրախուսական մրցանակ և մասնակցության մրցանակ:
Մանրամասները հետևյալ հղմամբ՝ Հայկական_տուն_ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ