Գիրք նվիրելու օրը նշվեց նաև ճարտարապետության թանգարանում

OLYMPUS DIGITAL CAMERAՀՀ Քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փետրվարի 19-ին տեղի ունեցավ Անի Հայկազուն Գրիգորյանի <<Երևանի մեմորիալ հուշարձանները>> գրքի շնորհանդեսը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ՀՀ Քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ Ն.Մարտիրոսյանը, արտաքին կապերի վարչության պետ Ա.Հարությունյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հ.Պետրոսյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Կարեն Դեմրիճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, քանդակագործ  Գարեգին Դավթյանը, Տիգրան Արզումանյանը, Գագիկ Ղազարյանը, Ռուբեն Արուտչյանը, ճարտարապետ Հայկ Ասատրյանը, Անուշ Տեր-Մինասյանը, Լյուբա Կիրակոսյանը, Նորա Հակոբյանը և այլ հյուրեր: Գիրքը հրատարակվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանականերում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինասավորմամբ: Գրքում համահավաք ներկայացված են Երևանի Կոմիտասի անվան, քաղաքային (հին և նոր) պանթեոնների, Եռաբլուր համալիրի, Երևանի քաղաքային գերեզմանատների նշանակալից մեմորիալ հուշարձանների և կոթողների, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի այլ հայկական գերեզմանատների մահարձան-հուշարձանների, տապանաքարերի հորինվածքային առանձնահատկությունները՝ իրենց հատուկ տիպաբանական շղթային բնորոշ տարրերով և գեղագիտական վերլուծականներով: Գիրքը նախատեսված է մեմորիալ հուշարձաններով հետաքրքրվող պատմաբանների, ճարտարապետների, քանդակագործների, քարագործ-վարպետների և ընթերցող լայն շրջանի համար:OLYMPUS DIGITAL CAMERA

<<Գրքի մտահղացումը ծնվել էր դեռևս 2013 թվականին, երբ ավարտեցի <<Հուշագրելու արվեստ Երևանում>> գրքի աշխատանքները: Այս առիթով հավաքել էի նաև Երևանի մեմորիալ հուշարձաններին վերաբերվող բազմաթիվ նյութեր: Հետագայում, երբ  ընտրվեց իմ թեկնածուական ատենախեսության թեման՝ <<Հայկական պանթեոնների հուշակոթողները և դրանց գեղարվեստական առանձնահատկությունները>> վերնագրով, ակնհայտ դարձավ, որ հավաքված նյութերը լրամշակելով կարելի է հրատարակել:  Բացի այդ, ըստ ընտրված թեմայի բովանդակության նախատեսվում էր  մանրամասն ներկայացնել և վերլուծել Երևանի Կոմիտասի անվան, քաղաքային (հին և նոր) պանթեոնների, Եռաբլուր համալիրի, Երևանի քաղաքային գերեզմանատների նշանակալից մեմորիալ հուշարձանները և կոթողները: Գրքի վրա աշխատելու ընթացքում ծանոթացել ենք մի շարք արխիվային նյութերի հետ, թեմային մոտ հրատարակված գրքերին և հոդվածներին, աշխատանքում օգտագործվել են մի շարք հեղինակների անձնական արխիվային նյութերը և իհարկե ճարտարապետության թանգարանի պահոցի հարուստ նյութերը>>, – նշեց Անի Հայկազունը:

            OLYMPUS DIGITAL CAMERAԳրքի հրատարակչական աշխատանքներին աջակցելու համար հեղինակը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդին, թանգարանի աշխատակազմին, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նախագահ Գևորգ Վարդանյանին, Ջոն Կարապետյանին և ծրագրի մյուս անդամներին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, Յուրի Խաչատրյանին գիրքը խմբագրելու համար, ճարտարապետ Հայկ Ասատրյանին, քանդակագործ Գարեգին Դավթյանին և Արտուշ Խանջյանին արխիվային նյութեր տրամադրելու և օգտակար խորհուրդներ տալու համար:OLYMPUS DIGITAL CAMERA

Անի Հայկազունը նշեց, որ գիրքը չի վաճառվելու, այն տրամադրվելու է անվճար հանրապետության և արտերկրի բուհերի և մասնագիտական գրադարաններին, մեկական օրինակ նվիրվելու է այն հեղինակներին, որոնց աշխատանքները ներկայացված են գրքում և բոլոր նրանց ովքեր հատուկ հետաքրքրություն ունեն մեմորիալ հուշարձանների հորինվածքային առանձնահատկությունների նկատմամբ:

 

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA