Էրեբունի-Երևան 2795
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցաբար, Էրեբունի-Երևան 2795 տոնակատարությունների միջոցառումների շրջանակում, Երևանի Մաշտոցի և Թամանյան պուրակներում կազմակերպեցին երկու խոշորամաշտաբ ճարտարապետաշինարարարկան բացօդյա ցուցահանդեսներ:
Ցուցահանդեսներին Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացվեցին տասնյակ շինարարական և ճարտարապետական ընկերություններ և նախագծային կազմակերպություններ: Ներկայացված նախագծերի, լուսանկարների, մանրակերտների և այլ ցուցանմուշների միջոցով Երևանի հազարավոր բնակիչներ և տոնակատարության առիթիվ Երևան ժամանած բազմաթիվ հյուրեր հնարավորություն ունեցան ծանոթանալու Երևանի նորակառույցներին, նախատեսվող ճարտարապետաքաղաքաշինական ծրագրերին:
Ցուցահանդեսները դիտելու և ներկայացված նախագծերին ծանոթանալու նպատակով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի և բազմաթիվ հյուրերի ուղեկցությամբ շրջայց կատարեց, դիտեց ցուցադրանքը, լսեց ճարտարապետ-նախագծողներին, զրուցեց նրանց հետ: