Լևոն Կուրեղյան իտալահայ ճարտարապետ

leon_1949Լեւոն Կիւրեղեանը Հովհաննես և Բրաբիոն Երեմյանների վերջին զավակն էր, ծնված 1871 թվականի ապրիլի 26-ին Կոստանդնապոլսում: Ընտանիքը բնիկ Տրապիզոնից էր, Սև-Ծովյան նավահանգստային քաղաքից` ուր և բնակվում էր, զբաղվելով Միջին Արևելքի և Եվրոպայի, հատկապես Մարսելի միջև առևտրական կապերով։ Արմատացած ավանդութեան համաձայն, “լուսավորյալ” (և հարուստ) հայ ընտանիքներն իրենց զավակներին ուսման էին ուղարկում Եվրոպա։ Լեւոնը ևս, Տրապիզոնի Մխիթարյան վարդապետների դպրոցում տարրական ուսումն ավարտելուց հետո, ուղարկում են Իտալիա, Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարան։ Ուսումն ավարտելով, նա Տրապիզոն է վերադառնում 1888 թվականին։ Հաջորդ տարի մեկնում  է Հռոմ և ուսման է անցնում Գեղարվեստի թագավորական ինստիտուտում։ 1895 թվականի դեկտեմբերի 15-ին Ինժեներական կրթության թագավորական դպրոցում ստանում է ճարտարապետական գծագրության դասախոսի, իսկ նույն թվականի դեկտեմբերի 20-ին՝ ճարտարապետի վկայական։ Վկայականը ստանալուց հետո, 1896 թվականին նա վերադառնում է Թուրքիա, բայց անմիջապես հարկադրված է լինում ապաստան որոնելու Բուլղարիայում։ Այնտեղ իր վկայականը պաշտոնապես ճանաչում է Կառավարութեան կողմից։ Բուլղարիայում նա բազմաթիվ շինություններ է կառուցում և, ի մասնավորի, 1898 թվականին մասնակցում է Վառնայի քաղաքային թատրոնի կառուցման համար Լեւոն Կիւրեղեանը միջազգային մրցույթին, ուր նա հաղթող ճանաչվում։ 1898 թվականին նա վերադառնում է Թուրքիա, Կոստանդնապոլիս։ Որտեղ նա ծրագրում և կառուցում է հասարակական բազմաթիվ շենքեր ու առանձնատներ, քաղաքում եւ իխշանաց կղզիներում։ Կոստանդնապոլսում, 1901 թվականի դեկտեմբերի 15-ին Լեւոն Կիւրեղեանը ամուսնանում է Մարիամիկ Ազարեանի հետ, և 1902 թվականի օգոստոսի 24-ին ծնվում է նրանց միակ որդին՝ Յովհաննէսը։ 1907 թվականի սեպտեմբերին, անակնկալ կերպով եւ առանց հայտնի պատճառների, Լեւոն Կիւրեղեանը տեղափոխվում է Իտալիա և բնակություն հաստատում Հռոմում։ Պատճառները հայտնի էին դառնալու հետագայում։ Հայ մտավորականի ու հայրենասերի իր գործունեությունը մեծ վտանգների էր ենթարկում նրան։agopian Մի քանի տարի անց, 1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ առած ցեղասպանության ժամանակ, թուրքերը Տրապիզոնում   բնակվող նրա բոլոր ազգականներին կոտորվում են։ 1911 թվականին Լեւոն Կիւրեղեանը Իտալիայի Տորինո քաղաքում կազմակերպված միջազգային ցուցահանդեսի ժամանակ ծրագրում և իրականացնում է օսմանյան տաղավարը: Այդ նույն տարվա սեպտեմբերին նշանակվում է օսմանյան կառավարության ներկայացուցիչ Հռոմում տեղի ունեցած ճարտարապետների միջազգային համաժողովին, բայց քանի որ այդ ամիսներին բռնկվել էր իտալա-թուրքական պատերազմը, այդ համաժողովին մասնակցում է որպէս մասնավոր անձ։ 1910-1913 թվականներին նա բազմաթիվ ուղևորություններ է կատարում դեպի Ռավեննա, Ակուիլեյա, Իստրիա, Դալմատիա և հատկապես Բրիանցա, որոնց ընթացքում փաստագրում է բյուզանդական ու ռոմանական դարաշրջանի հուշարձանները, ի նպատակ ունենալով ուսումնասիրել հայկական ճարտարապետության ազդեցությունը ռոմանականի վրա։ 1912 թվականին իտալերեն լեզվով հրատարակեց մի խիստ քննադատություն  ընդդեմ Վատիկանի անպատեհ միջամտությունների՝ Կոստանդնապոլսի Հայ Կաթոլիկ Պատրիարքի ընտրության գործում ։ Հարկավոր է հիշել, որ Պատրիարքը, Հայոց հոգևոր առաջնորդը լինելուց բացի, նաև նրանց քաղաքական առաջնորդն էր և կապող օղակն էր Բարձր Դռան եւ Հայ Համայնքի միջև։ Իգնատիոս Կիւրեղեան արքեպիսկոպոսը , Լեւոնի հորեղբայրը, Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայրն էր։ Նրա օրոք էր միաբանությունը գնել Ազոլոյի «Վիլլա Կոնտարինիե   և Սան Ջենոնե Դելյի Էձձելինիի «Վիլլա Ալբրիցցիե  տիրույթները, որոնցից առաջինը Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան Վարժարանի սաների, իսկ երկրորդը՝ միաբանության վանքի ու նորընծայարանի ամառային կեցության համար։ Հորեղբոր և հայ համայնքի ներկայությունը, իսկ հետո նաև իր որդին՝ Յովհաննեսը, որ սովորում էր վենետիկի հայ վարժարանում, նրան մեկընդմիշտ բնակություն հաստատելու Ազոլոյում, դրդում են, թողնելով Հռոմը։ Ազոլոյում ճանաչում և ընկերանում է Ջիան Ֆրանչեսկո Մալիբիերոյի  և Մարիո Դե Մարիայի  հետ։ Կամավոր աքսորի այդ տարիներին Լեւոն Կիւրեղեանը շարունակում և ամրապնդում է իր քաղաքական գործունեությունը, նպատակ ունենալով հետևել «Հայկական Հարցիե լուծմանը, որը ևրոպական տերությունները շարունակում էին անտեսել, քանի որ հետաքրքրված էին միմիայն «Արևելյան Հարցովե, իրենց տնտեսական գերիշխանությունն այնտեղ հաստատելու եւ հարուստ նավթա հորերի տիրանալու համար։ Ծանոթանում է մեծարգո Լուիջի Լուձձատտիին  եւ շահում է նրա համակրանքը, ում համարում է Հայ Դատի ամենաազնիվ բարեկամը։ayaz_pacha_azarian Առաջին Համաշխարհայինի բռնկման օրերին նա Ազոլոյում էր, ուր և փաստացի մնումն է մինչև պատերազմի ավարտը։ 1916 թվականին Լեւոն Կիւրեղեանը Պադովայում կազմակերպում է Հայ ուսանողների միությունը։ 1918 թվականի վերջավորության գնում է Հռոմ, ուր Ջ. Գօրրինին  նրանից խնդրում է մի «հուշագիրե պատրաստել Հայոց Հարցի և իր ապագա լուծման վերաբերյալ, որպեսզի այդ հարցերը քննարկվեին Վերսալի համաժողովի ժամանակ ։ 1919 թվականին նա մեկնում է Փարիզ , ուր մասնակցում է Հայաստանի Հանրապետությանը  տրվելիք տարածքների որոշմանը ուղղված քննարկումներին, հանդիսանալով իբրև Պողոս Նուբարի  առաջնորդած հայ պատվիրակության անդամ։ Փարիզում էլ հրատարակում է իր «Le Responsableե   աշխատությունը, որը գրել էր 1916-1918 թվականներին Ազոլոյում, պատերազմի տարիներին գերտերությունների ունեցած պատասխանատվությունների մասին , ինչպես որ ընդգծում է նախաբանում։ Ազոլո է վերադառնում 1920 թվականին։ Կենսուրախության մի կարճ ժամանակահատված է ապրում Հայաստանի անկախութեան համար, որը ձեռք էր բերվել Սևրի պայմանագրով ։ 1921 թվականին դեպի Կոստանդնապոլիս կատարած կարճատև ուղևորության ժամանակ   և, հիմնականում, թուրքական զորքերի կողմից Զմիռնիան , Անատոլիան և Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո, հասկանում է, որ նպատակը, որի համար միշտ պայքարել էր, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության լիակատար անկախության իրագործումը, ձախողված էր ։ Դրանից հետո Լեւոն Կիւրեղեանը որոշում է վերջնականորեն հաստատվել Իտալիայում  և Ազոլոյում, 1924 թվականին, կառուցում է իր տունը, որը խորհրդանշական կերպով անվանում է «Վիլլա Արարատե, իր գյուղատնտեսական ընկերության տարածքը կազմող երկու բլուրներից մեկի գագաթին։ Ամբողջովին թողնում է ճարտարապետությունը, զբաղվում է իր գյուղատնտեսական ընկերությամբ և խաղողի իր այգիներով, գրում և մասամբ նաև հրատարակում է քաղաքական ու լեզվաբանական գրությունների մի շարք , մինչև 1949 թվականը։IMG_4275_mod3 Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը շարունակում է այցելել իր հռոմեացի ընկերներին։ Երկար տարիներ շարունակ ամառային հանգիստը անցկացնում է Ֆրասսենեում , Բելլունոյի նահանգում, որովհետև այդտեղի բնությունն իրեն հիշեցնում էր Թոցի լեռները, Տրապիզոնի մոտ, ուր իր ընտանիքը ամառային հանգստի տուն ուներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր «Վիլլա Արարատեը հիմնակետը – երբեմն նաև ապաստանն – է դառնում պատերազմի պատճառով Ազոլոյի վարժարանում փակված հայ երիտասարդների համար, իսկ պատերազմի ավարտին՝ նաև սովետական բանակի հայազգի զինվորների համար, որոնք գերմանացիներին գերի ընկնելով՝ բանտարկվել էին Կրեսպինյագայում, Ազոլոյից ոչ հեռու։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտին, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունից մի պատվիրակություն գալիս է այցելելու նրան Ազոլոյում և հրավիրում է գնալ Հայաստան։ Արդեն շատ հիվանդ լինելով, մերժում է ։ Լեւոն Կիւրեղեանը  վախճանվել է 1950 թվականի սեպտեմբերի 2-ին Ազոլոյում։

Արմէն Կիւրեղեան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ  ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

rifatՕրգանապես տարբերակել և շարադրել Լևոն Կյւրեղյանի ճարտարապետական աշխատությունը գործնականում անհնար է, քանզի մեզ են հասել նրա մասնագիտական արխիվի միայն մասնատված հատվածներ: Քիչ հավանական է, որ 1907 թվականին դեպի Իտալիա ճանապարհորդության ժամանակ իր հետ բերած լիներ ճարտարապետությանն առնչվող փաստաթղթեր: Մինչդեռ նրա մոտ էր գտնվում լուսանկարչական սևանկարների հավաքածուն (մի պահ նա զբաղվում էր լուսանկարչությամբ), որը սակայն շատ քիչ փաստաթղթեր էր պարունակում իր ստեղծագործությունների մասին: Հնարավոր է, որ իր աշխատանքի վերաբերյալ գոյություն ունեցող աղքատիկ լուսանկարչական փաստաթղթերը վերագրվեին 1921 թվականի Կոստանդուպոլսի իր կարճաժամկետ կեցությանը (երկու ամիս): Մինչդեռ ինչ մնացել էր իր նկարներից (կարելի է միայն պատկերացնել դրանց վիճակը նրա 19 տարվա բացակայությունից հետո): Իր կինը՝ Մարիամիկը 1926-27 թվականի ժամանակահատվածում կարողացել է մասնակի ազատել ընտանիքի առգրավված սեփականությունը և հնարավոր ամեն բան ուղարկել Ազոլո, ստիպված լինելով գործել արագ և առանց հստակ դասակարգման  : Իսկ աշխատանքների ճանաչման և դրանց թվագրության գործում (որ որոշ տվյալների բացակայության դեպքում փորձնականորեն սահմանել են ըստ համանմանությունների), բացի մի քանի նկարներից ու լուսանկարներից, օգնության են գալիս թե՛ Լեւոնի և թե Մարիամիկի տարբեր նամակները, նշումները, օրագրությունները և այլն: Նույնքան դժվար է բացատրել, թե ինչպես է Լևոնին հաջողվել այդքան կարճ ժամանակահատվածում (ինը տարի) նման բարձր մակարդակի հանձնաժողով ստեղծել: Իհարկե, ազգակցական կապ ստեղծելն Ազարեան   ընտանիքի՝ Կոստանդնուպոլսում առավել նշանավոր ընտանիքներից   մեկի հետ, նպաստել է, բայց բավարար չէ այն բացատրելու համար: Թերևս Հռոմում համալսարանական վկայական ստանալը նունպես նպաստել է իր ընդգրկմանը, հաշվի առնելով մի քանի իտալացի ճարտարապետների ներկայությունը (D’Aronco, Rigotti, Semprini և այլն), նույնիսկ եթե իր նամակներից   մեկում արտահայտվում է այն դժվարությունների մասին, որ կրել է ևրոպացի ճարտարապետների հետ կատաղի մրցակցության արդյունքում, ովքեր «ամրապնդվել էին իրենց դեսպանատների աջակցությամբե: Հավանաբար կարող է որոշիչ եղած լինել նաև Բալյանների ընտանիքի հետ: Նրա աշխատանքը կարելի է բաժանել երեք փուլի. Բուլղարիա (1896-1898), Թուրքիա (1898-1907), Իտալիա (1907-1950): Ավելի ճշգրտորեն կարելի է նշել, որ թուրքական ժամանակահատվածը իր հերթին կարելի է բաժանել երկու փուլի.

Ա) նրա աշխատանքն ի սկզբանե ուղղված է եղել հիմնականում օսմանյան կառավարության ոլորտի շուրջ և

Բ) ամուսնությունից հետո իր աշխատանքն ուղղված է եղել բացառապես վերին խավի մասնավոր հասարակությանը:ayaz_pacha_azarian_dettaglio

ՔՈՒԼՂԱՐԻԱ 1896 – 1898

Դրամատուն – Սոֆիա եւ ուրիշ քաղաքներ – 1897

Թատրոն – Միջազգային մրցույթ – Վաոնա – 1898

Վիլլա  Նիկոլով – Սոֆիա – 1897

Վիլլա ունտերբերգ – Սոֆիա – 1897

Կազինո – Քազօրլիք – 1897

ԹՈՒՐՔԻԱ 1898 – 1907

Դպրոց – Մխիթարեան Վարժարան – Մոտա – Կոստանդնուպոլիս

Եկեղեցի (հայկական) – Տրապիզոն

Եկեղեցի (վրացական) – Լուրտի Աստուածածին – Կոստանդնուպոլիս – 1898

Խանութ (ծխախոտի) – Կոստանդնուպոլիս

Հարկաբաժին – Ազարեան – Այաս Փաշա – Կոստանդնուպոլիս -1903

Հարկաբաժին – Բերուզ Աղա – Իէշիլ – Կոստանդնուպոլիս

Հարկաբաժին – Գարանմանյան – Կոստանդնուպոլիս

Հարկաբաժին – Իեշիլ – Կոստանդնուպոլիս

Հարկաբաժին – Քումարաճի – Կոստանդնուպոլիս

Հարկաբաժին – Բերուզ Աղա – Կոստանդնուպոլիս

Հարկաբաժին – Կյուրեղեան – Այաս Փաշա – Կոստանդնուպոլիս – 1906

Հարկաբաժին – Մագսուտ Պեյ – Ասման Պեյ – Կոստանդնուպոլիս

Հարկաբաժին – Մանուելյան – Շիշլի – Կոստանդնուպոլիս

Հարկաբաժին – Մունիֆ Փաշա – Կոստանդնուպոլիս – 1900

Հարկաբաժին (երկու շէնք) – Կյուրեղեան – Բանկալթիը – Կոստանդնուպոլիս – 1905

Հարկաբաժին (չորս հարկանի) – Ե. Շահնազար – Կոստանդնուպոլիս – 1906

Հիւանդանոց (Հայ) – Իետի Գյուլէ` – Կոստանդնուպոլիս

Հօթել – Ս. Ստեփան (Իեշիլքօյ – Ս. Ստեփան ?)

Մատուռ (թաղման) – Երանուհի Գեուչեյան – Կոստանդնուպոլիս – 1906

Պալատ – …ալետտին Փաշա – Կոստանդնուպոլիս – 1900

Պալատ – Հաիրիծ – Կոստանդնուպոլիս

Պալատ – Հալիլ Ռիֆատ Փաշա – Նշանթաշ – Կոստանդնուպոլիս – 1899

Պալատ – Հասսան Փաշա – Կոստանդնուպոլիս

Պալատ – Մուտաֆա Պեյ – Հիսսար – Կոստանդնուպոլիս

Պալատ – Քեմալեդդինէ Փաշա – Կոստանդնուպոլիս

Պահականոց – Կիրտիլի Մուստաֆա Փաշա – Կոստանդնուպոլիս

Պարտէզ – Ազարեան – Փենտիք – 1904

Սեփական տուն – «Տաճկական տունե – Գանիտիլի – Կոստանդնուպոլիս

Սեփական տուն – Գարամանյան – Կոստանդնուպոլիս

Սեփական տուն – Կիրտիլի Մուստաֆա Փաշա – Սուլթան Ահմետ- Կոստանդնուպոլիս

Սեփական տուն – Կյուլպենկյան Հան – Ընդլայնում – Կոստանդնուպոլիս

Սեփական տուն – Մնտիկյան – Կոստանդնուպոլիս – 1899

Սեփական տուն – Շահբազ Մաքսուտ – Շիշլի – Կոստանդնուպոլիս – 1905

Սեփական տուն – Վեդաթ Պեյ – Կոստանդնուպոլիս

Սեփական տուն – Վեֆիք Պեյ – Կոստանդնուպոլիս

Սեփական տուն (երեք հարկանի)

Սեփական տուներ – Գյումուշղերտան

Սեփական տուներ – Պույուքտերե – Կոստանդնուպոլիս

Սեփական տուներ (10) – Ս. Հակոբ – Կոստանդնուպոլիս – 1904

Վիլլա – Ակոբյան – Փրինքիքօ – 1900

Վիլլա – Հիլմի Պեյ – Պէպէք – Կոստանդնուպոլիս – 1899

Վիլլա – Մուստաֆա Պեյ – Փրինքիփօ – 1900

Վիլլա – Սամի Փաշա – Կոստանդնուպոլիս – 1900

Տաղավար – Հասսան Փաշա – Կոստանդնուպոլիս

Տաղավար – Ռաշիտ Փաշա – Balta Limar – Կոստանդնուպոլիս – 1900 ?

Տեղաւորում (Քոյրերու, եւն.) – Սամսուն

ԻՏԱԼԻԱ 1908 – 1950

Մատուռ (թաղման) – Այտինյան – Տրիեստէ – 1913

Վիլլա «Արարատե – Ազոլո – 1924

Տաղավար – Օսմանյան կայսրութիւն – Միջազգային ցուցահանդէս – Տորինո – 1911

 «mon Baedekerե անվանմամբ աշխատությունը նախորդում է «Ուսումնասիրության չորս տետրերեին: Այս աշխատության նախաբանը գրքի մի ծրագրային փաստաթուղթ է աշխատանքի վերաբերյալ, թվագրված «Հռոմ, 24 հունիս, 1910ե: Աշխատանքը պետք է արվեր ավելի ուշ: Մանրաչափ ձեռագիրը, երբեմն դժվարընթեռնելի, նշում է, որ դա իր «հուշերեն են և ուղղված չեն ապագա ընթերցողին: Դրանք նկատառումներ են Ջ. Թ. Ռիվոիրայ-ի  հետ իր ունեցած հանդիպման (Ֆ. Կ.Կօնիբիրի  կողմից հորդորված, որին ճանաչել էր Հռոմում) և վերջինիս «Լոմբարդական ճարտարապետության սկզբնավորումըե  հրապարակման մասին: Այս աշխատության մեջ Լեւոնը մտադիր է եղել ներկայացնել հայկական ճարտարապետության ազդեցությունը ռամանական ճարտարապետության վրա, ի տարբերություն Ռիվոիրայի առաջ քաշած փաստարկների: Աշխատությունն այսպիսով պարունակում է գրքի քննադատական ընթերցանություն, որն ավարտվել է 1910 թվականի օգոստոսի 2-ին: 22 x 14 սմ չափի տետրերը կազմված են իրար կապված մոտ 100 սպիտակ ու թեթև էջերից ու չոր ու սև կազմից: «Ուսումնասիրության չորս տետրերեի կազմի վրա դրված է տրված ուսումնասիրված հուշարձանների պիտակը: Առաջին աշխատությունը սկսվում է 1910 թվականի սեպտեմբերի 4-ին վերջինը ավարտվում է  1913 թվականի օգոստոսի 7-ին: Տետրներում մեջբերված են երեք գործուղումի ընթացքում կատարված հարցադրումներն ու ուսումնասիրությունները: Ուսումնասիրությունը յուրաքանչյուր հուշարձանի ուղեկցվում է բազում լուսանկարչական փաստաթղթերով: Բոլոր ճանապարհորդությունների ժամանակ Լևոնին ուղեկցել է իր կինը՝ Մարիամիկ Ազարյանը, որը նրան օգնել է ուսումնասիրությունների և լուսանկարների հաշվառման գործում: Երկրորդ ուղևորության ժամանակ նրանց ուղեկցել է նաև Հ. Սիմոն Երեմյանը՝  Լեւոնի զարմիկը: Ճարտարապետության և հնագիտությայան ուսումնասիրության որոնումի երեք ճանապարհորդություն (1910 – 1913), Հյուսիսային Իտալիա, Իստրիա, Գրոացիա ու Դալմաթիա փաստագրված չորս տետրով: Ուսումնասիրությունը ուղղված է ճշտելու Հայ ճարտարապետության ազդեցությունը ռոմանական ճարտարապետության վրա: Ուսումնասիրված հուշարձանները ուղեկցվել են ծավալուն լուսանկարչական փաստաթղթերով: Կան նշումներ, նոտաներ և ուսումնասիրություններ, 676 էջ կազմով: