Եվրոպական ժառանգության օրեր
Ս.թ. օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին <<Եվրոպական ժառանգության օրեր>> միջոցառման շրջանակներում <<Ժառանգության ժառանգները>> խորագրի ներքո ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվեցին հետևյալ միջոցառումները՝
ա. Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես <<Եվրոպական ճարտարապետությունը լուսանկարներում>> խորագրով. <<Փարիզ և ԴեՖանս, հինն ու նորը մեկտեղ>> և <<Վենետիկյան պատկերներ>>, հեղ. Աշոտ Հայկազուն Գրիգորյան:
բ. Կլոր սեղան <<Եվրոպական մշակույթի ժառանգությունն ու հայերը>> խորագրով, զեկույցներով հանդես են եկել՝
1.Աշոտ Գրիգորյան (Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր, ՃԱԹԻ-ի տնօրեն) -<<Հայ
ճարտարապետների գործունեությունը Ֆրանսիայում>>:
2. Անի Հայկազուն (արվեստաբան, ՃԱԹԻ-ի գիտ.քարտուղար) – <<Եվրոպայի հուշաքարային արվեստը>>:
3.Ռուբեն Արևշատյան (արվեստաբան ) <<Եվրոպայի ժամանակակից արվեստի և
ճարտարապետության առանձնահատկությունները>>:
4. Դավիթ Քերթմենջյան (ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր) – <<Արդի
հայկական ճարտարապետության միջազգային զուգահեռները>> (զարգացման
տենդենցները):
5. Արա Զարյան (ճարտարապետ, Վենետիկ) <<Իտալահայկական մշակութային
առնչությունները արդի փուլում>>:
6.Դավիթ Նահատակյան (ճարտարապետ) <<Տայքի և Գուգարքի պատմամշակութային
հուշարձանների ժառանգության պահպանման հիմնախնդիրները>>: