Լևոն Կուրեղյան իտալահայ ճարտարապետի ցուցահանդեսին ընդառաջ
Հայ ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտ
Մեծարգո տնօրեն` դոկտ. պրոֆ.
Աշոտ Հայկազուն Գրիգորյան
Կառավարական շենք, 3
0001 Երևան
Հայաստանի Հանրապետություն
Հարգելի պրն. Գրիգորյան
Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ ս/թ մարտի 15-ին Հայ ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի ցուցասրահում բացվելու է իտալահայ ականավոր ճարտարապետ Լևոն Կիւրեղեանի նախագծերի ցուցահանդեսը:
Կիւրեղեանների երեք սերունդ իրար հաջորդող ընտանիքը բացառիկ տաղանդավոր ճարտարապետների գերդաստան է: Նախաասկիզբ հանդիսացողը` ճարտարապետ Լևոն Կիւրեղեանն է, /1871-1950թթ/, զավակը`ճարտարապետ ճարտարագետ Հովհաննես Կիւրեղյանն է, /1902-1984թթ/, նրա երկու զավակները` ճարտարապետներ`Արմեն /1938թ/ և Հայկ Կիւրեղեանները, /1945-1985թթ/ և դուստրը` ճարտարապետ և նկաչրուհի, Մաննիկ Կիւրեղեանը, / 1944թ/:
Լեւոն Կիւրեղեանը ծնվել է 26 ապրիլ 1871թ Պոլսում, հայրը` Յովհաննէս եւ մայրը` Բրաբիոն Երեմեան: Սկզբնական կրդությունը ստացել է Տրապզոնի Մխիթարեան վարժարանում ապա Վենետիկի Մուրատ Ռափաելեան վարժարանում որը ավարտում է 1888թ: Ավարտելուց հետո վերադառնում է Տրաբզոն ու հետո նորից Իտալիա և ընդունվում Հռոմի Ճարտարապետութեան համալսարանը, որը ավարտում է 1895թ: 1896թ Կոստանդնուպոլիս վերադարձին պես սկսվում են համիդյան ջարդերը, որի հետևանքով ապաստան է գտնում Սոֆիայում: Բուլղարիայում սկսում է աշխատել որպես ճարտարապետ և զանազան շենքերի նախագիծեր է իրականացնում: 1898թ մասնակցում է Վառնայի քաղաքային օպերայի շենքի միջազգային մրցույթին և շահում առաջին մրցանակը: Օպերայի շենքը շուտով իրականացվում է: Այնուհետև, իր ստեղծագործական բեղուն գործունեության ընթացքում, նախագծել ու կառուցել է բազմաթիվ հասարակական ու բնակելի շենքեր ու կառույցներ Թուրքիայում, Իտալիայու, Իրանում: Ամենից կարևոր նախագծերից թվարկեմ մի քանիսը. Թաքսիմի մոտ Կիւրեղեան Ափարթմանը, Թորինոյի միջազգային ցուցահանդեսի Օսմանյան Կայսրության շենքը, Վիլլա Արարատ Ազոլոյում և այլն:
Բազմաթիվ գրքերի և ուսումնասիրությունների հեղինակ է: Կարևոր են. «Վիրգիլյան երկհազարամեակը, 1931», «Կարս ու Արտահան, 1948»:
Ցուցահանդեսի բացման առիթով ներկա է լինելու նաև թոռը` իմ լավ բերեկամ ու տատիկի կողմից ազգական, ճարտարապետ Արմեն Գուրեկյանը, որին ջերմ ողջունում ու շնորհավորում եմ այս գեղեցիկ ու կարևոր ցուցահանդեսի առթիվ:
Շնորհակալությունս գնում է նաև կազմակերպիչներին ու անձամբ թանգարանի տնօրեն իմ լավ բարեկամ Աշոտ Հայկազուն Գրիգորյանին ու թանգարանի ողջ կոլեկտիվին, որոնց անձնանվեր աշխատանքի շնորհիվ, Երևանի ճարտարապետական հասարակությունը բացառիկ առիթը ունեցավ ծանոթանալու հայազգի տաղանդաշատ ճարտարապետ Լեւոն Կիւրեղեանի հետ:
Բոլորին մաղթում եմ բարի ցուցահանդես:
Սիրով`
Ճարտ. Արա Զարյան,
Միրանո, 13.03.15