ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված ստեղծագործությունների անհատական ցուցահանդես

 DSCN0865.jpg.Ս.թ. ապրիլի 25-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց  ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված  ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին ճարտարապետի հեղինակած եւ իրականացված մի շարք բնակելի, հասարակական կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ: Էդ.Սաֆարյանի նախագծերով են կառուցվել Երեւանի «Անի» եւ «Դվին» հյուրանոցները, «Զեյթուն» հանգստի գոտին՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դեկաբրիստների եւ Դավիթ Անհաղթ փողոցների հանգույցում, Դավիթ Անհաղթի հուշարձանը նույնանուն փողոցում, Նորքի զանգվածում՝ Գայի փողոցի Մեծ շատրվանը եւ այլ մի շարք բազմաֆունկիցոնալ եւ բազմաբնակարան շենքեր եւ շինություններ, ճարտարապետական փոքր ձեւեր: Ցուցահանդեսում ներկայացվել են նաեւ Էդ.Սաֆարյանիգրաֆիկական եւ ջրաներկ աշխատանքները:Էդ.Սաֆարյանը 1971թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման, պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով եւ պետական բազում մեդալներով: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ն, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը եւ Հայաստանի ճարտարապետների միությունը: 

DSCN0828.jpg. DSCN0830.jpg.DSCN0827.jpg. DSCN0839.jpg. DSCN0841.jpg. DSCN0850.jpg. DSCN0856.jpg. DSCN0866.jpg.