Բացվեց Լևոն Կուրեղյան ճարտարապետի աշխատանքների ցուցահանդեսը

IMG_7974Մարտի 15-ին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հանդիսությամբ բացվեց Հայոց Մեծ Եղեռնը վերապրած ճարտարապետ Լևոն Կուրեղյանի ստեղծագործություններն ու կյանքը ներկայացնող մեծադիր ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին և ելույթով հանդես եկան Լևոն Կուրեղյանի թոռ, ճարտարապետ Արմեն Կուրեղյանը (Իտալիա), Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետի տեղակալ Ֆրանկո Դալլա Ռոզան (նա ներկայացրեց Ազոլոյի քաղաքապետ Մաուրիո Միգլիորինիի ողջույնի խոսքը), ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:IMG_7989 Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը, հյուրեր Իտալիայից, Պարսկաստանից, Հայաստանից: Ցուցահանդեսի առիթով ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը հրատարակել է Լևոն Կուրեղյանի ստեղծագործությունները ամփոփող շքեղ երկլեզու կատալոգ (Լեւոն Կիւրեղեան ճարտարապետ, Երևան, Ասողիկ, 2015թ., 67 էջ): Ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ Արմեն Կուրեղյանը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին ի պահ հանձնեց Լևոն Կուրեղյանի ստեղծագործություններից չորս արժեքավոր  նմուշ՝ խոստանալով, որ հիմնական նյութերը կհանձնվեն այս տարվա մայիս ամսին:IMG_8010 Լևոն Կուրեղյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ Քաղաքաշինության նախարարության՝ Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

 

 

 

 

IMG_7941 IMG_7970
IMG_7950 IMG_8013
IMG_7955 IMG_7956
IMG_7967 IMG_7981
IMG_8015 IMG_7959
IMG_7971 IMG_8060
IMG_8045 IMG_8041