Կառլեն Անանյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ

 

Untitled-1Կառլեն Մարտիրոսի Անանյանը պատկանում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից-ճարտարապետների այն սերնդին, ով ստեղծագործական ասպարեզ իջավ հիսնական թվականներին: Կառլեն Անանյանը ծնվել է 1924 թվականին Թբիլիսիում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթությունը: Ուսուցանել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական ստուդիայում՝ Եվգենի Լանսերենի մոտ: Ուսումնասիրության հաջորդ ընթացքը ընդհատվում է վերահաս պատերազմի պատճառով: 18 տարին դեռ չբոլորած, որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ, ծառայում է Չապաևյան լեգենդար 25-րդ գվարդիական դիվիզիայում, ակտիվորեն մասնակցելով Ուկրաինայի, Մոլդավիայի և Ռումինիայի ազատագրական կռիվներին: Ծանր վիրավորվելուց հետո նա զորացրվում է բանակից[1]K.Ananyan Noyemberyan1947 թվականից Կ.Անանյանը եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժնի ուսանող, և 1953 թվականին ավարտել է ինստիտուտը՝ արդյունաբերական շենքերի և կառույցների ճարտարապետության բնագավառում: 1957 թվականին Կ.Անանյանի վաղ նախագծերից մեկը երիտասարդ ճարտարապետների  համամիութենական ստուգատեսին արժանացավ ՍՍՀՄ ճարտարապետների միության պատվոգրին: Դա՝ Հայաստանում Այղր լճի շրջակայքում նախատեսվող արևի ջերմային էլեկտրակայանի ինքնօրինակ նախագիծն էր: Նույն թվականին Կ.Անանյանը դառնում է  ՍՍՀՄ ճարտարապետների միության անդամ: Մեկը մյուսի ետևից ստեղծվում են Կիրովականի <<Ավտոմատիկա>>, Երևանի քիմիական ռեակտիվների, N 5 հացի գործարանի նախագծերը, որոնք իրականացվում են վերջին երկու տասնամյակներում:Untitled-2  Կ.Անանյանը նախագծել է Ջրառատի և Սարատով քաղաքի գինու գործարանները և այլ շինություններ: Ուսումնառության տարիներին Կ.Անանյանը հիանալի դպրոց է անցնում ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանի մոտ: Հետագայում էլ <<Հայարդնախագիծ>> ինստիտուտում աշխատելու ընթացքում, նրա մշտական խորհրդատուն Իսրահելյանն էր, որը երիտասարդ շնորհունակ ճարտարապետին ներգրավում էր համատեղ աշխատանքների մեջ[2]:Untitled-4 1953-64թթ. աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, իսկ 1986-90թթ. եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը: 1996թ. Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր, 1999թ. թղթակից անդամ: 1971թ.-ին Կ.Անանյանին շնորհվել է ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչում: Կ.Անանյանի ստեղծագործությունը բազմաժանր է: Արդյունաբերական և քաղաքացիական շինությունների ու համալիրների հետ միասին նա նախագծում է ճանապարհային  կառույցներ, հուշաղբյուրներ, նշանավոր գործիչների հուշարձաններ, քաղաքների մուտքեր և ճարտարապետական այլ փոքր ձևեր (Պեմզաշենի աղբյուր-հուշարձանը, Կիրովականի կամուրջը և Չարենցավանի անցուղիները, Մոսկվայի Նովոդեվիչի գերեզմանատանը՝ ակադեմիկոս Ա.Արզումանյանի շիրմաքարը, Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանները և այլն):Untitled-5  Կ.Անանյանը շատ է շրջագայել, շրջագայության ընթացքում արել է մի շարք ճեպանկարներ, էսքիզներ, ցուցահանդեսներով հանդես եկել տարբեր քաղաքաների ցուցասրահներում:

Կարլեն Անանյանը վախճանվել է 2011 թվականի հոկտեմբերի 19 Մոսկվա քաղաքում:

 


[1] Կարլեն Անանյան, էջ 5, Երևան, 1985թ.

[2] նույն տեղում, էջ 6

 

 

Untitled-3 Untitled-9
Untitled-6 Untitled-8
Untitled-20 Untitled-10