Ճարտարապետ Բաղդասար Արզումանյան

UntitleԲաղդասար Հայրապետի որդի Արզումանյանը՝ հայ ժողովրդի հրատարակումներից մեկը, ծնվել է Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Մարզա, այժմ՝ Բարձրավան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1924-ին ընտանիքով փոխադրվել է Նախիջևան: 1928թ. տեղափոխվելով Երևան ընդունվել է Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: Ութամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ: Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին գեղարվեստական-ճարտարապետական ունակություններին, որոնցով հարստացած նա 1936-ին ավարտեց այդ հաստատությունը:Untitled-1 Որպես տեխնիկ-նախագծող, աշխատանքի անցնելով ճարտարապետ Միքայել Մազմանյանի արվեստանոցում, նա մասնակցել է տարաբնույթ շենքների նախագծերի մշակմանը, որոնցից առավել նշանավոր է Գրքի պալատը (այժմյան հրատարակչությունների շենքը՝ կառուցված Կորյունի և Տերյան փողոցների անկյունում): Աշխատակցելով հեղինակներին՝ Միքայել Մազմանյանին և Հովհաննես Մարգարյանին, Բաղդասար Արզումանյանը հրապուրվում է ճարտարապետությամբ, որոշում է կատարելագործվել՝ 1938թ-ին ուսումը շարունակելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: Untitled-2Բաղդասար Արզումանյանը 1942-ին զորակոչվում է խորհրդային բանակ: Զենիթահրետանային ուսումնարանում նախապատրաստվելով՝ նույն տարվա մարտ ամսին լեյտենանտի կոչմամբ մեկնում է գործող բանակ: 1946-ին զորացրվում է և շարունակում ուսումը՝ այնպիսի ճարտարապետ-դասախոսների մոտ ինչպիսիք են Սամվել Սաֆարյանը, Մարկ Գրիգորյանը, Տիրան Երկանյանը, Ռաֆայել Իսրայելյանը, Գրիգոր Աղաբաբյանը, Գևորգ Մուշեղյանը և այլք: 1949 թվականին ավարտելով ինստիտուտը Բաղդասար Արզումանյանը ճարտարապետ Շմավոն  Ազատյանի հետ միասին անցնում են աշխատանքի Երևաննախագիծ ինստիտուտում, որտեղ իր հիսունամյա գործունեության քսան տարին է անցկացնում Բաղդասար Արզումանյանը: Ճարտարապետը իր գործունեությունը սկսում է որպես շարքային նախագծող, իսկ երբ ծլարձակվում են նրա մասնագիտական կարողությունները, արժանանում է արվեստանոցի գլխավոր մասնագետի, ապա՝ ղեկավարի պաշտոններին:Untitled-3 Իր բազմաբեղուն կյանքի տարիներին նա ծավալում է ստեղծագործական բուռն գործունեություն, մասնակցում Երևանի, Վանաձորի և Հայաստանի տարբեր բնակավայրերի կառուցապատման ու բարեզարդման հայրենանվեր գործին՝ ներդնելով իր ստեղծագործական կարողությունը, շինարարի փորձը: Անհատապես ու հեղինակությամբ կազմված նախագծերով շարք են կազմում հասարակական շենքներ, գիտահետազոտական և արտադրական համալիրներ, մետրոպոլիտենի ստորգետնյա կայան, կոթողներ, որոնք ծանրակշիռ ներդում են մեր նորօրյա ճարտարապետական գանձարանում:

Untitled-4Բաղդասար Արզումանյանի հեղինակած և համահեղինակությամբ կառուցված շենքներից են՝

1.      Վանաձորի <<Գուգարք>> հյուրանոցը, մարզպետարանի շենքը և բնակելի տներ գլխավոր հրապարակում

2.      Էրեբունի արգելոց-թանգարանի շենքը

3.      Նորք տանող ճոպանուղու ներքևի կայարանը

4.      Երևանի կոնյակի գործարանի հավելված մասը և համտեսի դահլիճը

5.      Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շենքը

6.      ՀԽՍՀ գյուղտնտեսության նախարարության շենքըUntitled-5

7.      Մայր Աթոռ Սբ.Էջմիածին, Ալեք և Մարի Մանուկյանների անվան գանձատունը

8.      <<Մոսկվա>> կինոթատրոնի վերակառուցված դիտասրահը

9.      Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

10.  Սևանի Վազգենյան դպրանոցի եկեղեցին

11.  Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին

12.  Հայրենական պատերազմում զոհված Բարձրավանցի մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը

13.  Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցինUntitled-6

14.  Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին և այլ կառույցներ

Ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը մահացել է 2001 թվականի մայիսի 19-ին Երևանում:

Բաղդասար Արզումանյանի կյանքը և գործունեությունը մանրակրկիտ ներկայացված է Վարազդատ Հարությունյանի հեղինակած <<Նորօրյա ոսկեձեռիկը, ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի կյանքն ու ստեղծագործական վաստակը>> գրքում, Ս.Էջմիածին 2004թ.Untitled-7