ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11896_b

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայկազի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. Մայիսի 23
Երևան 
ՆՀ- 371 -Ա

 

http://www.president.am/hy/decrees/item/1890/

PicMonkey Collage1Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ երեկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայկազի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել է Անանիա Շիրակացու մեդալով՝ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար: Տեղեկացնենք նաև, որ երեկ վաստակավոր ճարտարապետի կոչման են արժանացել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ճարտարապետ Սարգիս Սարդարյանը:

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաղթանակներ և բարձր պարգևներ