Ասանք-Անանք փառատոնը և Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հունիսի 19-ից 26-ը տեղի է ունենում Ասանք-Անանք փառատոնը: Փառատոնի մեկնարկը տրվեց հունիսի 19-ին <<Գանձեր>> խորագրով ցուցահանդեսի բացմամբ և «Իմ անծանոթ հայրենիք» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ ԴիՎիՎի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Խառատյանը, <<Հալեպ>> Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակեպության նախագահ Անի Բալըխյանը, <<Հայ Դերասանների Միություն>> Հասարակական Կազմակեպության գլխավոր համակարգող Շողակաթ Մլքե-Գալստյանը, <<ՄԻՀՐ ստեղծագործողների միություն>> Մշակութային Հասարակական Կազմակեպության տնօրեն Ցոլակ Մլքե-Գալստյանը և Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը՝ փառատոնը շարունական դարձնելու առաջարկությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված են արևմտահայ ձեռագործների նմուշներ (Այնթապ, Վան, Ուրֆա, Հալեպ), Մեծ Եղեռնից մազապուրծ եղած և Սիրիայում պահպանված մասունքների լուսանկարներ (լուսանկարները՝ Րաֆֆի Քորթոշյանի): Ցուցադրվում են նաև <<Այնթապի ասեղնագործություն>> երկհատոր գրքերը, հեղ.՝ Հրազդան Թոքմաճյան, <<Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները>> գիրքը, հեղ.՝ Րաֆֆի Քորթոշյան, <<Հալեպի արձանագրություններ>> գիրքը, հեղ.՝ Րաֆֆի Քորթոշյան և այլ հետաքրքիր ցուցադրանմուշներ: Հաջորդ օրերին տեղի ունեցան շաբաթօրյակ, բացօթյա թեյախմություն-զրույց, ֆիլմի ցուցադրություն (Շիկա Շեկի <<Անհարազատներ>>), Քերմես՝ բացօթյա խաղերի տոնախմբություն և այլ միջոցառումներ:
Մինչ փառատոնի ավարտը նախատեսվում են գրական ընթերցումներ, զարդանախշի օր, մուլտֆիլմերի ցուցադրություն, մանկական նկարչության օր, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություն, համերգ, հայկական ուտեստների ցուցադրություն-համտես և այլ միջոցառումներ: Ներկայացված բոլոր ծրագրերի մուտքը անվճար է: Հաջորդիվ սպասվող միջոցառումների մասին կարող եք իմանալա այցելելով Ճարտարապետության թանգարանի և Ասանք-անանք փառատոնի ֆեսբուքյան պաշտոնակ էջեր:
Լուսանկարները՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիուտի և Ասանք-Անանք փառատոնի
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |