Բացվեց Մուսա լեռան հերոսամարտի 100 ամյակին նվիրված ցուցահանդես

IMG_1223Սեպտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում կայացավ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի (հեղինակ` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան) նախագծերի, էսքիզների, լուսանկարների ցուցադրության բացումը՝ «Մեկ աշխատանքի ցուցահանդես» խորագրի ներքո: Միաժամանակ բացվեց նաև մուսալեռցի ճարտարապետ Վրեժ Թասլակյանի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:IMG_1216 Զույգ ցուցահանդեսներին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը նշելով, որ Մուսալեռան հերոսամարտին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը, գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայ մեծ ճարտարապետ Ռ. Իսրայելյանի աշխատանքին:  IMG_1278Ցուցահանդեսների բացմանը ելույթ հանդես եկավ նաև Մուսալեռ Հայրենակցական Միության Կենտրոնական վարչության նախագահ Կամո Տեր-Պետրոսյանը` կարևորելով Մուսալեռան հերոսամարտի դերն ու կարևորությունը: IMG_1209

 

 

IMG_1271 IMG_1273