Պալյան ճարտարապետական գերդաստանի անգնահատելի մասունքները ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ի պահ է տվել ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին

narek sargsyan1 copyNew Picture1 copy

 

 

 

 

 

 

 

 

 

<<Մասունքներ… ծանոթ և անծանոթ Պալյանները>> խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Պալյան գերդաստանի ճարտարապետական ժառանգության այն մասունքները, որոնք ՀՀ քաղաքաշինության նախարարության և անձամբ նախարար Նարեկ Սարգսյանի ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ գտնվեցին և Հայաստան տեղափոխվեցին: Պալյան ճարտարապետական գերդաստանի անգնահատելի մասունքները ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ի պահ է տվել ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և նախարար Նարեկ Սարգսյանի այս թանկարժեք նվիրատվության պահպանությունը թանգարանին վստահելու համար: