Հոկտեմբերի 5-ին նշվեց ճարտարապետների միջազգային օրը

12143221_912055122177432_6967961148321200264_nՀոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ  շնորհավորական ուղերձով հանդես եկան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորանքներից զատ մի շարք հայ և սփյուռքահայ ճարտարապետների հանձնվեցին մեդալներ, դիպլոմներ և շնորհակալագրեր: Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու Աշոտ Կանայանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր Ալբերտ Զուրաբյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանը:12138405_912055055510772_8610068045284550007_o Վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Արսեն Առուստամյանը և քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իրենց ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալներով պարգևատրեց «Դունբեյթ» ընկերության համանախագահներ Րաֆֆի և Վիգեն Թարխանյաններին, որոնք «Թռչնոց բույն» որբանոցի «Արամ Պեզիքյան» թանգարանի նախագծման եւ դիզայներական աշխատանքների հեղինակներն են (Լիբանան), Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությանը (համանախագահներ Գոհար և Վահե Թութունջյաններ, Քաթար), Իրանի հայ ճարտարապետների և ճարատարագետների միությանը (նախագահ Բեռնարդ Դրոր, Իրան) և «Հայճար» ճարտարապետների և ճարտարագետների միությանը (միության նախագահ Ժան Գավրիլոֆ, միության հիմնադիր, նախկին նախագահ Նազարեթ Բինաթլի, Թուրքիա): 12096001_912055185510759_3761984857530292423_nԵրևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի արժանացավ ճարտարապետ Լևոն Վարդանյանը և  ոսկե հուշամեդալի արժանացավ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աշխատակազմը՝ թանգարանի 25 ամյակի կապակցությամբ: Միջոցառումը այնուհետև շարունակվեց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում՝ <<Մասունքներ… ծանոթ և անծանոթ Պալյանները>> խորագրով ցուցահանդեսի բացմամբ, որի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Ճարտարապետի միջազգային տոնի առթիվ ճարտարապետության, քաղաքաշինության, ճարատրապետության պատմության և տեսության բնագավառներում ունենցած ավանդի համար մի շարք ճարատարպետների պարգևատրեց «Տրդատ ճարտարապետ», «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալներով ու ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագրերով:12112621_912541285462149_478699291_o ՀՀ քաղաքաշինության նախարարը շնորհակալագրեր հանձնեց նաև ԶԼՄ-ների մի խումբ ներկայացուցիչների՝ քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի հիմնախնդիրների համակողմանի, արհեստավարժ և հետևողական լուսաբանման համար:

 

 

12067393_912541258795485_244297448_n 12108082_10206306618962870_405121566496869730_n
12143305_912101872172757_532597711013194299_n Picture 016
Picture 049 Picture 082
Picture 032 eAWMI7jCQYzjyN7rbo6c0Ouy9B
lJqKkOYVCtscHQzKIxJwvYkkxA 12080257_912102052172739_4337064359365728841_o