Կյանքի էջեր, Ճարտարապետ Հայկ Ասատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես

OLYMPUS DIGITAL CAMERAՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում նոյեմբերի 17-ին բացվեց ճարտարապետ Հայկ Ասատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետի 40 ամյա արգասաբեր ստեղծագործական գործունեության ընդացքում հեղինակած ավելի քան 200 տարրաբնույթ շենքեր և շինություններ, ճարտարապետական փոքր ձևեր, դեկորատիվ աշխատանքներ և տարաբնույթ ձևավորումներ: OLYMPUS DIGITAL CAMERAՑուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան՝ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, <<Վան Արյան>> հրատարակչության նախագահ Վիլյամ  Պողոսյանը, ճարտարապետ Հայկ Աստրյանը: Շնորհավորական խոսքերով հանդես եկան ճարտարապետի ընկերներն ու հարազատները: Ճարտարապետի  40 ամյա գործունեությունը գնահատեց ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և նախարար պարոն Ն.Սարգսյանի հրամանով Հայկ Ասատրյանը պարգևատրվեց <<Տրդատ ճարտարապետ>> ոսկե մեդալով՝ քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում ունեցած ավանդի համար:OLYMPUS DIGITAL CAMERA Մեդալը պաշտոնապես հանձնեց  քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը: Ճարտարապետ Հայկ Ասատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի շրջանակներում հրատարակվել է Ճարտարապետի 40 ամյա գործունեությունը ամփոփ ներկայացնող ալբոմ-կատալոգը, որը ներկաների շնորհվեց ցուցահանդեսի ժամանակ:  Ճարտարապետ Հայկ Ասատրյանը 1998 թվականից «Տաճար լուսո» նախագծային արվեստանոցի հիմնադիրն է, ուր և աշխատում է մինչ օրս: Հայկ Ասատրյանը արժանացել են բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցանակների և պարգևների: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 17-ը, մուտքն ազատ է:

 

 

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA