Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը կազմակերպելու է «Երրորդ Հանրապետության ճարտարապետությունը» խորագրով հոբելյանական ցուցահանդես: Անկախության տարիներին Ձեր նախագծած և իրականացված շենքերը և շինությունները, ինտերիերային ձևավորումները, ճարտարապետական փոքր ձևերը և այլ ստեղծագործությունները ցուցահանդեսում ներկայացնելու համար խնդրում ենք մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը Ալ. Թամանյանի անվ. Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ` ցուցահանդեսի հանձնակատար՝ Աշոտ Հայկազի Գրիգորյանին (հեռ. 010-52-46-30, 010-56-29-54, 091-204-214) հանձնել անհրաժեշտ նյութերը 80×120 չափի կոշտ վահանակների վրա և էլեկտրոնային կրիչով` համաձայն ստորև ներկայացված ցուցակի.
· Լուսանկար (հեղինակի, հեղինակների)
· Կենսագրություն (ստեղծագործական, հակիրճ)
· Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ)
· Հատակագծեր, գլխավոր հատակագիծ (առանց չափերի նշման, հեղինակի ընտրած մասշտաբով)
·Կտրվածքներ (առանց չափերի նշման, հեղինակի ընտրած մասշտաբով)
· Գունավոր լուսանկարներ (Ճակատներ, մանրամասներ (resolution – 300 pixel/inch)
· Նշել կառույցի անվանումը, տեղը, նախագծման և իրականացման տարեթիվը, հեղինակային կազմը, ընդհանուր մակերեսը
· Ցանկալի է ներկայացնել նաև մինչնախագծային էսքիզ-ճեպանկարներ, մանրակերտեր, ֆիլմեր, հրատարակված նյութեր: