<<Յերուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> Լուսանկարների ցուցահանդես
ՀՀ քաղաքաշինության Ճարտարապետության ազգային թանգարանում-ինստիտուտում մարտի 29-ին ժամը 15.00-ին կբացվի Սանկտ-Պետերբուրգի (ՌԴ) խոշորագույն թանգարաններից մեկի` Կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուից` <<Յերուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն XIX-ХХ դարասկզբի 60-ից ավել եզակի լուսանկարներ Պալեստինյան կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուից, որոնց վրա պատկերված են Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և Ռուսական հոգևոր ներկայությունը Սուրբ երկրում:
Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն XIX-ХХ դարասկզբի հայնտի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց աշխատանքները, որոնցից շատերը ցուցադրվելու են առաջին անգամ: Լուսանկարները ներկայացնում են Յերուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, ուխտագնացների կողմից այցելվող և ամբողջ քրիստոնեական աշխարհի կողմից երկրպագվող սրբավայրերը: Ցուցահանդեսի անցկացման ժամկետը համընկնում է Զատիկի տոնի հետ, որն այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տոնում է մարտի 27-ին, իսկ Ռուսական Ուղղափառ եկեղեցին` մայիսի 1-ին: Այդպիսով, ցուցահանդեսը հրավիրում է յուրահատուկ տոնական ճանապարհորդություն կատարել Յերուսաղեմի սրբավայրերով: