«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆՆԱԼԵ 2016» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին հայտարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը
հայտարարում է
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆՆԱԼԵ- 2016»
համահայկական մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին
Բիեննալեին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ և ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ: Բիենալեն կանցկացվի 2016 թվականի հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 25-ը` «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ցուցասրահում: Բիենալեի հանդիսավոր բացումը տեղի կունենա ճարտարապետության համաշխարհային օրը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2016 թվականի սեպտեմբերի 1-ը: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ը: Մասնակցության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում (www.minurban.am) կամ դիմել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ` Բիենալեի հանձնակատար` Աշոտ Գրիգորյանին (հեռ. 091-20-42-14): Հասցեն` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, հեռ. և ֆաքս` (37410) 52-46-30, e-mail: armarchmuseum@gmail.com, ashothaykazun@gmail.com
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆՆԱԼԵ- 2016» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի անցկացման հրամանին, մասնակցության կարգին և հայտաձևին կարող եք ծանոթանալ, ներբեռնելով հետևյալ PDF ֆայլը՝ Hraman, karg, hayt
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆՆԱԼԵ- 2016»-ի աշխատանքային պլանը և հրամանը՝ http://minurban.am/lows/files/2753.pdf