Հոռոմոսի վանք – միջանադրյան գոհարներից մեկը
Ապրիլի 8-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ <<Հոռոմոսի վանքը. արվեստ և պատմություն>> գրքի շնորհանդեսը, որի ընթացքում հեղինակները ներկայացրեցին գրքում ընդգրկաված ուսումնասիրությունները` վանքի պատմության, ճարտարապետության, արձանագրությունների, ձեռագրատան, ժամատան քանդակազարդ գմբեթի և այլ մանրամասների վերաբերյալ: Գիրքը, որը կյանքի է կոչվել հեղինակներ Էդդա Վարդանյանի, Կարեն Մաթևոսյանի, Արմեն Ղազարյանի, Սոնա Բալոյանի, Սամվել Կարապետյանի և Ժան-Պիեր Մահեի ջանքերով, հարուստ տեղեկություններ է հաղորդում չափազանց արժեքավոր ճարտարապետական այս համալիրի մասին: Վանքը, որը հանդիսանում է հայկական միջանադրյան ճարտարապետության գոհարներից մեկը, սերտորեն կապված է Անի մայրաքաղաքի հետ, միաժամանակ հանդիսանալով Բագրատունի թագավորների դամբարանատեղին:
Գիրքը հրատարկվել է 2015 թվականին Փարիզում` Բյուզանդիայի պատմության և քաղաքակրթության ուսումնասիրությունների կենտրոնի կողմից և <<Dolores Zohrab Liebmann>> հիմնադրամի ֆինասավորմամբ: Գրքի լույս ընծայումը բարձր գնահատեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը, նշելով, որ՝ այս գործը <<գիտական կառույցի հիմնաքարերից մեկն է, և այն պետք է շարունակել, կառուցելով ամուր հենք ներկա և ապագա սերունդների համար, ովքեր ուսումնասիրում և ուսումնասիրելու են դարավոր հայ արվեստն ու մշակույթը>>: Գրքի մեկ օրինակը հեղինակները նվիրվեցին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գրադարանին:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |