Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

poster museum night 2016

Մամլո Հաղորդագրություն

Հարգելի գործընկերներ

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին,  ժամը 14-ին  սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու <<Ճարտարապետական լանդշաֆտը` որպես միջավայրի ստեղծման կարևոր գործոն>> խորագրով ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում տեղ են գտել լանդշաֆտային դիզայնի Archi Key և Green Lad ընկերությունների կողմից իրականացված աշխատանքների լուսանկարները, էսքիզային նախագծերը, բույսերի օրինակներ, լանդշաֆտի կազմակերպման հետ կապված գործիքներ և այլ պարագաներ:12002585_762289570559539_5794060895518840496_o

Մայիսի 21-ին ժամը 15:00-19:00` <<Թանգարանների գիշեր>> միջոցառման շրջանակներում տեղի կունենան դասախոսություններ` <<Լանդշաֆտի դերը միջնադարյան և ժամանակակից հայկական ճարտարապետության մեջ>> թեմայով: Նույն օրը ժամը 20:00-ին թանգարանի մուտքի առջև ելույթ կունենա <<Լեռնապար>> ազգագրական երգի և պարի խումբը: 

Հասցե: ՀՀ, Երևան, Կառավարական տուն N 3,

հեռ: +374 10 52-46-30

Մամլո հաղորդագրության պատասխանատու՝ Անի Հայկազուն Գրիգորյան

 

734943_534129963276603_2056944841_n 10422256_679313402190490_6512275891094816134_n
223405_534130806609852_479577260_n 12079622_953431791366450_430367555338434572_n
11194640_921208397902089_8091647631883128198_o PicMonkey Collage