Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված Ճարտարապետական աշխատանքների ցուցահանդես
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 17-ին Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում բացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված Ճարտարապետական աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված էին անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցված, վերակառուցված, նախագծվող եվ ծրագրային տարբեր փուլերում գտնվող քաղաքաշինական, բնակելի, հասարակական, պաշտամունքային, փոքր ճարտարապետական ձեվերի եվ այլ տիպի շենքերի եվ շինությունների լուսանկարներ, մանրակերտեր, գծագրեր եվ այլ նյութեր:
Ցուցահանդեսում ներկայացվել են Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Դիլիջանի, Էջմիածնի, Գորիսի, Սեվանի, Ծաղկաձորի եվ հանրապետության այլ բնակավայրերի ճարտարապետական ձեռքբերումները: Ցուցահանդեսի բացմանը ելույթի խոսքով հանդեսն են եկել ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր՝ Աշոտ Հայկազուն Գրիգորյանը, «Երեվաննախագիծ» ինստիտուտի տնօրեն, ճարտարապետ՝ Սիրեկան Օհանյանը: