Երեվանյան Համահայկական ճարտարապետական առաջին մրցույթ-ցուցահանդեսը
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եվ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում առաջին անգամը լինելով կազմակերպեցին համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես «Երևանյան Բիննալե-2011» խորագրով, որի հանձնակատարն էր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, ճարտ. դոկտոր, պրոֆեսոր՝ Աշոտ Գրիգորյանը: «Երևանյան Բիեննալե-2011» ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են 9 երկրի ավելի քան 80 ճարտարապետներ: «Երևանյան Բիեննալե-2011» մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները ամփոփվել են Հայաստանի եվ Սփյուռքի ժյուրիի կողմից: .
«Երեվանյան Բիեննալե 2011» հաղթողներ են ճանաչվել՝
1. Գոհար եվ Վահե Թութունջյանները (Քաթար)
2. Աշոտ Մանասյանը եվ Ալեն Դարոնյանը (Հայաստան)
3. Զաքարեա Միլտանօղլուն (Թուրքիա)
4. Մերուժան Պետրոսյանը (Ուկրաինա)
5. Կարեն Բալյանը, Մարիամ Այվազյանը եվ Անուշ Հարությունյանը (Ռուսաստան)
6. Տելեմակ Անանյանը, Մարիամ Այվազյանը եվ Աղասի Կնտեղցյանը (Հայաստան)
7. Նաիրի Համփիկյանը (Եգիպտոս)
8. Աշոտ Մանասյանը, Սուրեն Սարոյանը եվ Անդրանիկ Սարգսյանը (Հայաստան)
9. «Ճարտարապետություն եվ շինարարություն» ամսագիրը (Հայաստան)
«Երեվանյան Բիեննալե 2011» մրցույթ-ցուցահանդեսը մեծ հանդիսությամբ բացվեց 2011թ-ի նոյեմբերի 16-ին եվ որը կգործի մինչեվ ս/թ դեկտեմբերի 15-ը: «Երեվանյան Բիեննալեները» շարունակական են լինելու:
Բիեննալեի շրջանակներում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը կազմկերպվեց նաեվ «Ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը: Որի աշխատաքները կազմակերպվել են Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի, ճարտարապետական մտավոր ժառանգության պահպանության «ՃարտՖոնդ» բարեգործական հիմնադրամի, ճարտարապետների եվ շինարար ճարտարագետների համահայկական ընկերակցության գործընկերությամբ եվ ՀՀ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
Վերը նշված երկու միջոցառումներին մասնակցել են անհատ ճարտարապետներ, ճարտարագետներ եվ գիտնականներ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իրանից, Եգիպտոսից, Քաթարից եվ Թուրքիայից:
Գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթները հրատարակվել են առանձին գրքով: