Արեվմտականացող Իսթանպուլի հայ ճարտարապետները
ՀՀ Քաղաքաշինության նախարարության, ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, «Հրանտ Տինք» հիմնադրամի (Թուրքիա), Գյումրու քաղաքապետարանի, Վանաձորի քաղաքապետարանի եվ մարզպետարանի փոխհամաձայնությամբ եվ օժանդակությամբ Երեվանում, Գյումրիում եվ Վանաձորում բացվեցին «Արեվմտականացող Իսթանպուլի հայ ճարտարապետները» խորագիրը կրող ցուցահանդեսները: Իր տեսակի մեջ սա առաջին ցուցահանդեսն էր, որ մեծ արձագանք գտավ հանրապետությունում: Ցուցահանդեսում ներկայացված էին 19-րդ դարում եվ 20-րդ դարի սկզբին Ստամբուլի քաղաքաշինական դիմագծի ձեվավորման մեջ կարեվոր դեր ունեցած հայ ճարտարապետների ստեղծագործությունները: Ցուցահանդեսը ընդգրկել է 40 հայ ճարտարապետների 100-ից ավելի գործերի լուսանկարներ: Ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունեցել 2011թ-ի հունիսի 14-ին Երեվանում՝ ելույթի խոսքով հանդես են եկել՝ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը, ցուցահանդեսի համադրող Հասան Կուրույազիչը եվ «Հրանտ Տինք» հիմնադրամի նախագահ Ռաքել Տինքը (վերջին երկուսն էլ Թուրքիայից):Իսկ Գյումրիում՝ Գյումրիի քաղաքապետ՝ Վարդանը Ղուկասյանը եվ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ճարտարապետության, դոկտոր, պրոֆեսոր՝ Աշոտ Հայկազուն Գրիգորյանը:
Վանաձորում՝ Լոռվա մարզպետ՝ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ՝ Սամվել Դարբինյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը, Հայ Առաքելական եկեղեցու Լոռվա թեմի առաջնորդ՝ Եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը եվ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն, նկարիչ՝ Փափագ Ալոյանը:
Վանաձորյան ցուցադրությունը նվիրված էր քաղաքի տոնին, որը ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ին:
Ցուցահանդեսը շատ բարձր արձագանք ունեցավ ինչպես հանրության, այնպես էլ լրատվամիջոցների կողմից: