Տեղեկություն

110

Ճարտարապետների և Ճարտարագետների համահայկական ընկերակցության կայքում (http://paaae.com) դուք կտեսնեք ընկերակցության տարբերանշանը: Այն հեղինակել է ընկերակցության նախկին համանախագահ Աշոտ Գրիգորյանը: Տարբերանշան ունենալու որոշումը կայացնելուց հետո Գրիգորյանը համագործակցության առաջարկով դիմել է Երևանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սեդրակյանին, որը սիրահոժար ընդունելով առաջարկը, Ա.Գրիգորյանի կողմից մշակված ընկերակցության տարբերանշանի էսքիզ-նախագծերը ընդունելով  հիմք, այն դարձրել է կուրսային առաջադրանքի թեմա և հանձնարարել ակադեմիայի գրաֆիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ՝ Մերի Սահակյանին և Սրբուհի Գրիգորյանին շարունակել տարբերանշանի ողջ փաթեթի հետագա մշակումները: Առաջադրանքը կուրսի ղեկավար Ռ.Դանիելյանի և հեղինակ Ա.Գրիգորյանի անմիջական ղեկավարությամբ կատարավել է: Կուրսային աշխատանքի արդյունքում տարբեր էսքիզ-մշակումներից ընտրվել է վերջնական տարբերակը, որը հիմք է ծառայել ընկերակցության տարբերանշանով ծրար, պայուսակ, հուշանվերներ, լոգոտիպ, բլանկ, կնիք, կրծքանշան, ավտոմեքենա և այլ ամբողջական և համալիր փաթեթի կազմանը: Կայքում ներկայացված լոգոտիպը իրենից ներկայացնում է ընկերակցության լրիվ անվանման առաջին տառերից կազմված հորինվածք, որի ուրվագիծը շրջանակաձև է, ինչը խորհրդանշում է ընկերակցության համահայկական, համամոլորակային բնույթը: Հորինվածքի աջ հատվածից թռչնաձև դեպի ուրվագծվող շրջանակը, թևածում է հայ պետականության խորհրդանիշ եռագույն դրոշը, որը խորհրդանշում է ընկերակցության ուղղակի կապը Հայաստանի Հանրապետության հետ: Տարբերանշանի ներքին աջ և ձախ կողմերում հայերեն և անգլերեն գրված է ընկերակցության լրիվ անվանումը: Տարբերանշանի գունային համադրությունում պահպանվել է եռագույնի ընդունված գունաբաժանումը, իսկ գրվածքի և գլխատառերի գույնը ընտրված է սև՝ գրագրությանը հարմար և ընթեռնելի լինելու միտումով: Տարբերանշանի վերը նշված փաթեթում ընդգրկված այլ տարբերակների կիրառման դեպքում, գունային գամման կարող է փոխվել ըստ փաթեթներում ներկայացված տարբերակների: