Հուշաքարերը որպես մտավոր ժառանգության կրողներ և փոխանցողներ

DSCN2407Հուշաքարերը իրենց մեջ կրում են անցյալի հիշողությունը: Անցյալը ժամանակաշրջան է մինչ այն իրադարձությունները, որոնք ուղղակիորեն գրանցվել են որևիցէ անհատի հիշողության մեջ[1]: Հիշողության դեպքերի, իրադարձությունների, դեմքերի կերտողները մարդիք են, մարդկային հասարակությունը: Այս իսկ պատճառով հուշաքարերի պարունակած տեղեկությունը անցյալի հիշողության քարեղեն փաստագրերն են: Հասարակությունը և մարդիք չեն կարող ապրել առանց անցյալի հիշողության: Այդ պատճառով էլ անցյալը մարդկային գիտակցության մշտական չափումներից, մարդկային հասարկության հաստատությունների, արժեքների և այլ մոդելների անխուսափելի բաղադրամասերից է[2]:20091022_0000 Հուշաքարերը դառնալով հասարակության արժեքների համակարգի բաղադրամաս, դրանով իսկ ձեռք են բերում իրենց հատուկ կարևորությունը: Հուշաքարային արվեստին հատուկ են.

1.  Անցյալի հիշողության ֆիքսումը

2.  Անցյալի հիշողության պահպանումը

3.  Հիշողության պահպանման ակտի գեղագիտական կերպ և որակ հաղորդելը

4.  Կենսագոյատևման միջավայրում ադապտացումը և բնակելի միջավայրի ձևաստեղծ բաղադրամաս դառնալը

7. xary horinvacqovՀուշաքարերը իրենց գեղարվեստագեղագիտական առանձնահատկություններով և հորինվածքային ինքնատիպ բազմազանությամբ հայ մշակույթում առնձնակի դեր ու նշանակություն ունեն և նրա անբաժան մասն են: Հուշաքարային արվեստը զարգացած է Հայաստանի բոլոր շրջաններում: Դրանց շարքում իրենց տիպաբանական բազմազանությամբ առանձնանում են Երևանի հուշաքարերը: Երևանի հուշաքարերը իրենց հորինվածքով տիպաբանական և գեղագիտական առանձնահատկություններով շարունակում են հայ մշակույթի հնագույն և միջնադարյան ավանդույթները: Երևանում հուշաքարերը իրենց ժամանակակից հորինվածքային առանձնահատկություններով հիմնականում առաջացել են 1900-ականներից սկսած և այսօր էլ լայն կիրառություն ունեն հայ արվեստում: Երևանի հուշաքարերի արվեստը իր տիպաբանական և ժամանակագրական ընդգրկումով կարելի է բաժանել հետևյալ երեք շրջանների. առաջին 1900-1945թթ.-կայացման շրջան (այն շատ դանդաղ է ընթացել Հայաստանի քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային և այլ հանգամանքների բերումով), երկրորդ` 1945-1990թթ.-խորհրդային շրջան (այս շրջանում է, որ ձևավորվում և զարգացում է ապրում հուշաքարային արվեստը), երրորդ շարջան` 1990թ.- մինչ մեր օրեր՝ անկախության շրջան (այս շրջանում շարունակվում է նախորդ շրջանների ձեռքբերումները, հուշաքարային արվեստը նոր թափ և որակ է առնում): 14. erkaradzig horinvacqov, pati mej agucvacՀուշաքարերի արվեստում հաճախ օգտագործվում են այնպիսի երկրաչափական, խորհրդանշանային կամ զարդանախշային պատկերներ, ինչպիսիք են հավերժության նշանը, խաչը, շրջանակը, դափնու տերևը, հնգաթև աստղը, դիմակը, թռչնապատկերները, նուռը, արևի ժամացույցը, թագը, ուղղանկյունը, քառակուսին և այլն: Հուշաքարերը իրենց հորինվածքային նկարվածքով լինում են ուղղանկյուն, քառակուսի, շարջանաձև, կիսաշրջանաձև, ռոմբաձև, օվալ, խառը լուծումներով, սալային, ծավալային, սյունաձև, անկյունային, երկկողմանի և դիմային լուծումներով (ծավալային) և այլն: Հայաստանյան հուշաքարերը իրենց գեղարվեստագեղագիտական ինքնատիպ ոճով, նկարվածքով, արվեստի տարբեր տեսակների համադրությամբ, պարունակող տեղեկատվությամբ ունեն պատմաճանաչողական և դաստիարակչական նշանակություն և դեր: Հուշաքարերից տեղեկանում ենք թե հայ մշակույթի, արվեստի, կինոյի, թատրոնի, կերպարվեստի, գիտության, հասարակական, քաղաքական, ռազմական գործի մեր երախտավորները, երբ և որտեղ են ապրել, ինչ կոչումներ և տիտղոսներ են ունեցել, ինչ իրադարձությունների են մասնակցել և այլն: Տեղատվական այս դաշտի գոյությունը, կենսախինդ հպարտության զգացումով է տոգորում անցորդներին, քաղաքի բնակիչներին, հյուրերին, հատկապես մատաղ սերնդին: Հուշաքարերի մեջ ամբարված է անցյալի հիշողությունը, մեզ այսօրվա մարդկանց շաղկապում է անցյալի հետ և պարարտ հող դառնում ապագա  ծրագրային ծիլարձակումների համար: IMG_3198Հայաստանյան հուշաքարերը ինքնուրույն արվեստի ստեղծագործություններ են և հայ մշակութային ժառանգության մնայուն արժեքներ: Հայաստանյան հուշաքարերը, որպես մեր բնակելի միջավայրի անբաժան մաս, որպես մշակութային արժեքներ պահպանության, խնամքի և հանրահռչակման կարիք ունեն:

 

 

 

 

 

 

 

Հոդվածի հեղինակն է ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտ.քարտուղար, արվեստաբան Անի Հայկազուն Գրիգորյանը: Սույն հոդվածը հրատարակված է <<Ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանման խնդիրներն ու զարգացման հեռանկարները>> միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներում, Երևան 2011, իսկ հուշաքարային արվեստի մասին ծավալուն նյութին կարող եք ծանոթանալ <<Հուշագրելու արվեստը Երևանում>> գրքում (մենագրություն):

 

Լուսանկարները ՃԱԹԻ-ի պահոցից և հեղինակի անձնական արխիվից:

 


[1] Հ.Մարության, Հայ ինքնության պատկերագրությունը, հատոր 1, Ցեղասպանության հիշողությունը և ղարաբաղյան շարժումը, Երևան, 2009թ., էջ 28

[2] նույն տեղը, էջ 28