Նոր պահանջներ, որոնց պետք է բավարարեն գիտական հրատարակությունները

1609601_1412107275701488_247427473_nՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատվեցին ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները: ՀՀ ԲՈՀ-ը սկսում է գիտական հրատարակությունների գրանցման գործընթացը` նոր չափանիշերին համապատասխան: 


http://boh.am/news_view.php?arch&id=159&langid=1


1. Ցուցակում ընդգրկվելու համար պարբերականը պետք է. 

1) հրատարակվի գիտական կենտրոնի, գիտական կազմակերպության, պետական կամ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի երաշխավորությամբ.

2) ունենա խմբագրական խորհուրդ, որի կազմում ընդգրկված լինեն համապատասխան ոլորտի գիտությունների դոկտորներ, ունենա որոշակի մասնագիտական ընդգրկում` ըստ գիտության բնագավառների.

3) ունենա հստակ պարբերականություն` տարին առնվազն երկու համար, տպագրվի առնվազն 100 տպաքանակով, առաքվի Հայաստանի ազգային գրապալատ, Հայաստանի ազգային գրադարան, մասնագիտական գրադարաններ:

Հավելվածները կամ լրացուցիչ թողարկումները չեն հավասարվում տվյալ պարբերականին.

4) ունենա համացանցային կայք, որտեղ լինեն տպագրված բոլոր նյութերի հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը` 50-60 բառի սահմաններում, բանալի – բառերը, հեղինակների մասին տեղեկությունները.

5) գրանցված լինի պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) համակարգում և ունենա ISSN համարանիշ.

6) օտարալեզու պարբերականը պետք է ունենա հայերեն տիտղոսաթերթ.

7) հրապարակվող նյութերը պետք է գրախոսվեն կամ երաշխավորված լինեն տպագրության. բոլոր կարծիքները, երաշխավորագրերը պահպանվում են խմբագրությունում, իսկ պահանջի դեպքում` տրամադրվում ՀՀ ԲՈՀ-ին:

2. Գիտական ժողովածուն պետք է հրապարակվի տարին մեկ անգամ, բավարարի բոլոր վերը նշված պահանջներին, գրանցված լինի գրքի միջազգային ստանդարտ համարակալման(ISBN) համակարգում և ունենա ISBN համարանիշ:

Ցուցակը վերանայվում է տարին մեկ անգամ և ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի երաշխավորությամբ հրապարակվում ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքում: Ցուցակում ընգրկվելու համար բավարար պայման է նաև Web of Science կամ Scopus ցիտման համակարգերից որևէ մեկում տվյալ պարբերականի ընդգրկված լինելը: