Հայտարարություն: Երևան քաղաքի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հրապարակների հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի մասին

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում բացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված Երևանի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հրապարակների հայեցակարգային նախագծի  հանրապետական ճարտարապետական  բաց  մրցույթին ներկայացված նախագծերի ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված են ութ աշխատանքներ:

Ցուցահանդեսը բաց է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից՝ ժամը 10-17-ը: Մուտքն ազատ է: