Քարերի գաղտնիքն ու հմայքը
Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը՝ Կանադայի <<Կամար>> ճարտարապետների և ճարտարագետների հանձնախմբի, Կանադայի հայ կանանց միության, Թեքեյան մշակութային միության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Կանադայի հայ գործարարների միության, Քվեբեկի ճարտարապետների միության, Համազգային հայ կրթական և մշակութային հանձնախմբի հետ համատեղ 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին կազմակերպել և անցկացրել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Անիի մայրաքաղաք հռչակման 1050-ամյա հոբելյանին: Բազմաթիվ միջոցառումների ցանկում իրենց առանձնահատուկ տեղն ու դերն ունեցան ցուցահանդեսներն ու դասախոսությունները, որոնք անցկացվել են Կանադայի՝ Մոնրեալ, Օտտավա և Տորոնտո քաղաքներում:
Անիի մայրաքաղաք հռչակման 1050-ամյա հոբելյանին նվիրված <<Քարերի գաղտնիքն ու հմայքը>> ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2013թ-ի մարտի 6-ին, Մոնրեալ քաղաքի Սեն-Լորանի Musée des maîtres et artisans du Quebec գեղակերտ թանգարանում: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել թանգարանի տնօրեն Փիեր Վիլսոնը, կանադահայ ճարտարապետ, կանադահայ համայնքի ներկայացուցիչ, գրող-հրապարակախոս Վրեժ-Արմեն Արթինյանը, ՀՀ հյուպատոսության կցորդ՝ Արամ Հակոբյանը, ցուցահանդեսի համադրող-հեղինակ, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ Աշոտ Գրիգորյանը, և այլք: Ցուցահանդեսին ներկա են գտնվել պաշտոնատար անձիք Մոնրեալի քաղաքապետարանից, տարբեր համայնքներից և կազմակերպություններից, արվեստագետներ, ճարտարապետներ և այլ հյուրեր:
Աշոտ Գրիգորյանը վերոհիշյալ քաղաքների մի շարք հայկական կենտրոններում հանդես է եկել դասախոսություններով, մասնավորապես նվիրված Անիի հազարամյա ճարտարապետությանն ու արվեստին, առանձին ցուցահանդեսներով ներկայացրել իր գրաֆիկական աշխատանքները: Ծրագրվել է <<Քարերի գաղտնիքն ու հմայքը>> ցուցահանդեսը դարձնել շրջիկ, իսկ դասախոսությունների նյութերը հրատարկել առանձին պրակով: Դասախոսությունները անցել են լեցուն դահլիճներում, ափոփվել են բուռն քննարկումներով և առաջարկություններով:
Կանադացիներն ու կանադահայերը դրական և ողջունելի են համարել ներկայացվող ծրագրերը, և ցանկություն հայտնել հետագայում ևս նմանատիպ միջոցառումներ կազմակերպել՝ ըդգրկելով շատ ավելի ընդգրկուն տարբեր թեմաներ, ներկայացնելով հայ մշակութային ժառանգության բոլոր ժամանակաշրջանները:
Լուսանկարները ՃԱԹԻ-ի պահոցից և Ա.Գրիգորյանի անձնական արխիվից
Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը դասախոսության ժամանակ |
Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը դասախոսության ժամանակ |
Կանադահայ համայնքի ներկայացուցիչ, գրող-հրապարակախոս Վրեժ-Արմեն Արթինյանը |
Դասախոսությունները անցել են լեցուն դահլիճներում, ափոփվել են բուռն քննարկումներով և առաջարկություններով |
Դասախոսությունները անցել են լեցուն դահլիճներում, ափոփվել են բուռն քննարկումներով և առաջարկություններով |
Դասախոսությունները անցել են լեցուն դահլիճներում, ափոփվել են բուռն քննարկումներով և առաջարկություններով |
<<Քարերի գաղտնիքն ու համայքը>> ցուցահանդես |
Աշոտ Գրիգորյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը |
<<Քարերի գաղտնիքն ու համայքը>> ցուցահանդես |