Հրատարակվել են ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ Աշոտ Հայկազուն Գրիգորյանի երկու նոր մենագրությունները՝

22 
Իմ տունը բնության մասնիկն է …> խորագրով հատորը ընթերցողների լայն շրջանակին է ներկայացնում        հեղինակի 1970-ական թվականներից մինչև 2010թվականը հրատարակված և անտիպ նյութեր: Գրքում               մանրամասն ներկայացվում են հայ ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի   պատմությանը,  տեսությանը և գործնականին վերաբերվող նյութեր:

Զանգակ – 97, 2011թ. – 264 էջ

Հայկազուն Ա., Իմ տունը բնության մասնիկն է: Հոդվածաշար/Ա.Հայկազուն, Խմբ.՝ Վ.Կիրակոսյան.-Եր.: Զանգակ -97, 2011.-264 էջ

11

<Մարդածին հորինվածքներ> խորագրով հատորում տեղ են գտել հեղինակի արձակ և չափածո   ստեղծագործությունները, մտորումներն ու խոհերը:  Առանձին էջերում  ներկայացված են Աշոտ Հայկազուն Գրիգորյանի գծանկարները:

Զանգակ – 97, 2011թ. – 272 էջ

Գրիգորյան Աշոտ Հայկազուն, <<ՄԱՐԴԱԾԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐ>>: Ստեղծագործությունների ժողովածու/Ա.Հ. Գրիգորյան.-Եր. Զանգակ-97, 2011.-272 էջ

 

920554_430196233736679_1481429500_oԼույս է տեսել «Արարենք մեկտեղ» կատալոգը, որտեղ ամփոփված եւ ներկայացված են Երեւանյան ճարտարապետական Բիեննալե-2011-ի Հայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսի բոլոր մասնակիցները՝ ինչպես անհատան ճարտարապետները, այնպես էլ ճարտարապետական արվեստանոցները ինչպես Հայաստանից այնպես էլ արտերկրից: 

Արարենք մեկտեղ/ Համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես, <<Երեվանյան ճարտարապետական բիեննալե – 2011>>; Կազմ.՝ Ա.Հայկազուն Գրիգորյան. -Եր.: <<Զանգակ>> հրատ., 2012.-192 էջ

 

aniԼույս է տեսել Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Անի Հայկազունու (Անի Գրիգորյան) «Հուշագրելու արվեստը Երեւանում» գիրքը: Գրքում համահավաք ներկայացվում են Երեւանի հուշաքարերը եւ հուշատախտակները իրենց ճարտարապետագեղագիտական վերլուծությամբ եւ արժեւորմամբ: Գիրքը նախատեսված է արվեստաբանների, ճարտարապետների, նկարիչների, քանդակագործների եւ ընդհանրապես Երեւանի բնակելի միջավայրի խնդիրներով մտահոգ ընթերցողների լայն շրջանակների համար:

Հայկազուն Անի, Հուշագրելու արվեստը Երևանում/Անի Հայկազուն.-Եր.: <<Զանգակ>> հրատ., 2012.-120էջ

 

Untitled-1

Գրքում քննության են առնվում հայկական ճարտարապետության մեջ կիրառվող խորհրդանշանային մտածողության արդյունքում հանդիսացող խորհրդակիր պատկերների զարգացման, պահպանման խնդիրները բնակելի, պաշտամունքային, քաղաքաշինական, մեմորիալ կառույցների հորինվածքների օրինակներով: Հասցեագրված է հայ ճարտարապետության և մշակույթի պատմությամբ հետաքրքրվողներին:

Գրիգորյան Ա.Հ., Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետությունում/մասն.խմբ.Դ.Գ.Քերթմենջյան.-Եր.: <<ԱԼԱՍ>>, 2005, -178 էջ, 106 աղյուսակ

 

 

 

Untitled-3

Գրքում ներկայացված է Արմեն Զարյանի կյանքն ու գործունեությունը Իտալիայում և Հայաստանում ապրած տարիներին ընդգրկող ժամանակահատվածում: Ներառված նյութերը պատմում են ճարտարապետ գիտնականի նախագծային, գիտական, մշակութային, ինչպես նաև հայ-իտալական համատեղ ուսումնասիրությունների ասպարեզում կատարած աշխատանքների մասին:

Գիրքը հրատարակվել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի որոշմամբ:

Արմեն Զարյան. Ճարտարապետ, հետազոտող, մտավորական: Ծննդյան 95-ամյակի առթիվ/կազմ. Արա Զարյան.-Եր.: Գրաբեր, 2009. 372 էջ

 

 

 

unnamedԳրքում համահավաք ներկայացված են Երևանի Կոմիտասի անվան, քաղաքային (հին և նոր) պանթեոնների, Եռաբլուր համալիրի, Երևանի քաղաքային գերեզմանատների նշանակալից մեմորիալ հուշարձանների և կոթողների, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի այլ հայկական գերեզմանատների մահարձան-հուշարձանների, տապանաքարերի հորինվածքային առանաձնահատկությունները իրենց տիպաբանական շղթային բնորոշ տարրերով և գեղագիտական վերլուծականներով: Գիրքը նախատեսված է մեմորիալ հուշարձաններով հետաքրքրվող պատմաբանների, ճարտարապետների, քանդակագործների, քարգոծ-վարպետների և ընթերցող լայն շրջանի համար: Գիրքը հրատարակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հայկազուն Անի, Երևանի մեմորիալ հուշարձանները/Անի Հայկազուն.-Եր.: Զանգակ, 2014.-160 էջ

 

New Picture

Կատալոգում ներկայացված են համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսի <<Երևանյան ճարտարապետական Բրեննալե-2014>>-ի մտահղացման և կազմակերպման պատմությունը, նպատակները, մասնակիցների և հաղթողների ցուցակը, գործերն ու տեղեկություններ հեղինակների մասին: Կատալոգը նախատեսված է ճարտարապետների, ճարտարագետների, արվեստի և ճարտարապետության պատմության ու տեսության խնդիրներով մտահոգված ընթերցողների լայն շրջանակների համար:

Կատալոգը հրատարակվել է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսի <<Երևանյան ճարտարապետական Բիեննալե-2014>>-ի կազմակերպիչ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

<<Արարենք մեկտեղ>>/Համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես, <<Երևանյան ճարտարապետական Բիեննալե-2014>>: Կամզ.՝ Ա.Հայկազուն Գրիգորյան.-Եր., 2014.-232 էջ:

 

IMG_7886Լևոն Կուրեղյան, իտալահայ ճարտարապետ, աշխատանքների կատալոգ: Երևան 2015 թ. Ասողիկ տպարան: Կազմ. Արմեն Կուրեղյան և Աշոտ Գրիգորյան:

 

 

 

 

 

New Picture (1)

Մասունքներ… Ծանոթ և Անծանոթ Պալյաններ: Հրատարակվել է արտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Կազմող՝ Անի Հայկազուն: Երևան 2015թ.

 

 

 

 

 

 

 

IMG_4402Ալբոմ-կատալոգում տեղ են գտել 2015 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցահանդեսում մեծ հանդիսությամբ բացված Հայկ Ասատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի, նրա անձնական արխիվի և Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի արխիվային նյութերը, ինչպես նաև ճարտարապետ Հայկ Ասատրյանի կյանքի, ուսումնառության շրջանի, ստեղծագործական բուռն գործընթացի, նրա գիտական, մանկավարժական գործունեությունը լուսաբանող տարաբնույթ նյութեր: Կատալոգում ներկայացված են Հայկ Ասատրյանի ավելի քան 40 տարվա ստեղծագործական գործընթացը ներկայացնող նախագծեր, կառույցներ, ջրաներկ, յուղաներկ, գրաֆիկական աշխատանքներ, դեկորատիվ ձևավորումներ:

<<ճարտարապետ Հայկ Ասատրյան>> ալբոմ-կատալոգը: Ճարտարապետ Հայկ Ասատրյան,  ալբոմ-կատալոգ, Երևան, 2015թ., 192 էջ, կազմող հեղինակ՝ Աշոտ Հայկազուն Գրիգորյան, <<Վան Արյան>> հրատարակչատուն: Ալբոմ-կատալոգը հրատարակվել է ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:

New Picture (2)Հրատարակվել է Մադոյան ընտանիքի նախաձեռնությամբ և մեկենասությամբ:կազմող հեղինակ՝ Աշոտ Հայկազուն Գրիգորյան, <<Վան Արյան>> հրատարակչատուն, Երևան 2015թ., 32 էջ: