Hero image 1
Hero image 2
Hero image 3
Hero image 4
Hero image 5
Hero image 6
Hero image 7
Hero image 8
Hero image 9
Hero image 10
Hero image 11
Hero image 12
Hero image 13
Hero image 14
1 / 14

Թանգարանի մասին

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

«Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարն-ինստիտուտը» հիմնադրվել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հունվարի 25-ի N 89 որոշման հիման վրա՝ «Հայ ճարտարապետության պետական թանգարան» անվամբ: ՀՀ Կառավորության 1993 թ. հուլիսի 3-ի N 305 որոշման հիման վրա թանգարանը վերանվանվել է «Հայ ճարտարապետության ազգային թանգարան»: Համաձայն ՀՀ Կառավորության 1997 թ. հուլիսի 3-ի N236 որոշման թանգարանը իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ: ՀՀ Կառավորության 2002 թ. օգոստոսի ...

Ներկայիս ցուցահանդեսներ

Ջիմ Թորոսյան. Գեղեցկության վարպետը

Ջիմ Թորոսյան. Գեղեցկության վարպետը

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում բացվեց «Ջիմ Թորոսյան. Գեղեցկության վարպետը» ցուցահանդեսը՝ նվիրված անվանի ճարտարապետի ծննդյան 100-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը՝ կարևորելով Ջիմ Թորոսյանի նշանակալի դերը 20-րդ դարի հայկական ճարտարապետության պատմության մեջ, նրա բացառիկ տաղանդը, ստեղծագործական լայն մտահորիզոնն ու ճարտարապետական հարուստ ժառանգությունը։ Այնուհետև ելույթ ունեցավ ցուցահանդեսի համադրող Կարեն Բալյանը՝ ներկայացնելով ցուցադրության գաղափարն ու բովանդակությունը, որից հետո համադրողական շրջայց անցկացրեց պատվավոր հյուրերի համար։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսում ներկայացված են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հավաքածուից մինչ այժմ չցուցադրված բնօրինակ նախագծերից մի քանիսը, ընտանեկան արխիվից՝ ճարտարապետական կոթողների և քաղաքների համայնապատկերների գծանկարներ, ինչպես նաև անհատների անձնական արխիվներից հավաքագրված բացառիկ նյութեր։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը։ Սիրով հրավիրում ենք բացահայտելու Ջիմ Թորոսյանի ստեղծագործական հարուստ աշխարհը։

Ավելին
ՈՍԿԵՁԵՌԻԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

ՈՍԿԵՁԵՌԻԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Բաղդասար Արզումանյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Բացման խոսքով ելույթ ունեցավ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն` Զարուհի Հայրապետյանը: Խոսքով հանդես են եկել նաև Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, ճարտարապետ Կարեն Բալյանը, ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի թոռ` Աշոտ Արզումանյանը: Շնորհակալություն ենք հայտնում թանգարանի բարեկամներին այս օրը մեզ հետ կիսելու համար:

Ավելին
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ»

Մարտի 3-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց «Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված ճարտարապետ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ցուցահանդեսի համադրող, ճարտարապետ Կարեն Բալյանը, Մարտին Միքայելյանի որդիները՝ Արեգ և Ավետ Միքայելյանները, Ճարտարապետներ Աշոտ Կանայանը և Կարեն Ռաշիդյանը: Շնորհակալություն բոլոր հյուրերին ու այցելուներին մասնակցության համար։ Ցուցասրահը բաց է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-ից 17:00։

Վերջին նորությունները

Գրքի շնորհանդես

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում կայացավ «Ճարտարապետի ներկապնակը» գրքի շնորհանդեսը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը՝ կարևորեց գրքի հրատարակությունը որպես բացառիկ և արժեքավոր աշխատություն, որը նոր լույս է սփռում հայ ճարտարապետության կարկառուն ներկակացուցիչներից մեկի` Միքայել Մազմանյանի կյանքի, գործունեության, հատկապես մտավոր գրավոր ժառանգության վրա։ Տիկին Հայրապետյանը նշեց նաև, «Ճարտարապետի ներկապնակը» գիրքը նոր երանգներ կհաղորդի ապագայում թանգարան-ինստիտուտում կազմակերպվող ցուցահանդեսներին նվիրված Միքայել Մազմանյանին։ Այնուհետև ելույթ ունեցավ ճարտարապետ Միքայել Մազմանյանի թոռնուհին, գրքի կազմող Լիլիթ Տեր-Մինասյանը։ Նա ներկայացրեց գրքի ստեղծման ընթացքը, շնորհակալություն հայտնեց Գյուլբենկյան հիմնադրամին՝ գրքի հրատարակությունն աջակցելու և հովանավորելու համար։ Նա նաև ընդգծեց, որ գրքի շապիկին զետեղված է Միքայել Մազմանյանի դիմանկարը, որի հեղինակը մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանն է։ Գրքի առաջաբանի հեղինակ Կարեն Բալյանն իր խոսքում անդրադարձավ ստալինյան բռնաճնշումների ենթարկված ճարտարապետների բարդ ճակատագրերին։ Նա նաև ներկայացրեց Միքայել Մազմանյանի ստեղծագործական ուղին և աշխատելաոճի առանձնահատկությունները։ Շնորհանդեսի մասնակիցները արտահայտեցին իրենց հիացմունքն ու շնորհակալությունը կատարված աշխատանքի համար, կիսվեցին հիշողություններով և ընթերցեցին գրքից դրվագներ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու համար։

24 հունիսի, 2026 թ.
Ավելին

Գրքի շնորհանդես

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում հունիսի 23-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա «Ճարտարապետի ներկապնակը» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված է ճարտարապետ Միքայել Մազմանյանի գրավոր ժառանգությունը՝ հոդվածներ, հուշեր, բանաստեղծություններ, նամակներ, ժամանակակիցների հիշողություններ և այլ արժեքավոր նյութեր: Գիրքը կներկայացնեն կազմող Լիլիթ Տեր-Մինասյանը և առաջաբանի հեղինակ Կարեն Բալյանը։ Շնորհանդեսի ընթացքում «Էպիգրաֆ» գրախանութը կիրականացնի գրքի վաճառք։

22 հունիսի, 2026 թ.
Ավելին