Ցուցահանդեսներ.

1996թ. սկսած Հայաստանի ճարատարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Իտալիայի Վենետիկ քաղաքում կազմակերպվող «Վենետիկյան ճարտարապետական բիեննալե» ցուցահանդեսներին մասնակցում է՝ ներկայացնելով հայ ճարտարապետներին եւ հայ ճարտարապետությունը:

1998թ. Սպիտակի երկրաշարժի 10-ամյակին նվիրված ցուցահանդես:

1999թ. Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700 ամյակին նվիրված ցուցահանդես, որը հետագայում 2001թ-ին վերաբացվեց «Հայ միջնադարյան ճարտարապետությունը եւ մշակույթը» խորագրով:

2001թ. Անիի Մայր տաճարի օծման 1000 ամյակին նվիրված ցուցահանդես եւ վերջերս 2013թ-ի փետրվար-մարտ ամիսներին Անիի 1050 ամյակին նվիրված ցուցահանդես Կանադայում:

2004թ. Ստամբուլահայ նկարիչ Արա Գյուլլերի լուսանկարչական աշխատանքների առաջին ցուցադրությունը Երեւանում:

2004թ. Իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի «Իրանի տարածքի հայկական վանքային համալիրների վերակառուցման աշխատանքների արդի վիճակը» թեմայով ցուցադրություն եւ սեմինար:

2004թ. «Տարվա նախագիծ եւ կառույց» ամենամյա մրցույթ-ցուցահանդես, որը շարունակական է եւ այժմ ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում են գիտաժողովներ, որի առաջին փորձը տեղի ունեցավ 2011թ-ին՝ վերանվանվելով «Երեւանյան ճարտարապետական Բիեննալե», իսկ գիտաժողովի թեման էր՝ «ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանման խնդիրներն ու զարգացման հեռանկարները»:

2007թ. քանդակագործ Արտաշես Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

2007թ. «Աշխարհի 100 ստեղծագործողները» խորագրով ցուցահանդես Փարիզում:

2008թ. Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 100-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես:

2009թ. Սփյուռքահայ ճարտարապետների ստեղծագործությունների ցուցահանդես:

2009թ. Ճարտարապետ Արմեն Զարյանի 95-ամյակին նավիրված անհատական ցուցահանդես, որը 2012թ-ին ցուցադրվել է Վանաձորում:

2010թ. Հոլանդացի նկարիչ Ռալֆ Հայնենի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդես :

2011թ. «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդես Երեւանում, այնուհետու Վանաձորում եւ Գյումրիում:

2012թ. «Նկարում են հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդես, ուր ներկայացված էին մեր օրերում ապրող եւ ստեղծագործող հայ ճարտարապետների գեղնակարչական աշխատանքները:

2013թ. Հունվար-դեկտեմբեր. Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի 75 ամյակին նվիրված հետմահու  առաջին անհատակ ցուցահանդես:

2013թ. Վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի ծննդյան 90 ամյակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդես:

2013թ. Թանգարանային գիշեր՝ Մայիսի 18, «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով զեկուցումներ Բամպակյան սրահում:

2013թ. «Զվարթնոց» օդանավակայանի մանրակերտի ցուցադրումը Ստամբուլի միջազգային ցուցահանդեսում:

2013թ.«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում «Ժառանգության ժառանգները» խորագրով կլոր սեղան՝ «Եվրոպական մշակույթի ժառանգությունն ու հայերը» թեմայով և ցուցադրություն՝ «Փարիզ և Դեֆանս, հինն ու նորը մեկտեղ» և «Վենետիկյան պատկերներ» (հեղ. Աշոտ Հայկազուն Գրիգորյան):

2013թ. Լուսինե Ալեքսանյանի «Սեր և հպարտություն ըստ Օստինի» (“Любовь и гордость по Остин”) վիպակի գրքի շնորհանդես:

2013թ. Ցուցահանդես Վանաձորում: Անհատական ցուցահանդեսներ Աշոտ Հայկազուն Գրիգորյան (գրաֆիկա) և Արծրուն Սեդրակայան (յուղաներկ):

2013թ. Էրեբունի-Երևանի 2795-ին նվիրված բացօդյա ցուցահանդեսներ Երևանի Մաշտոց և Թամանյան պուրականերում:

2013թ. Երևանի Հանրապետության Հրապարակի կոնցեպտուալ առաջարկների մրցութային աշխատանքների ցուցահանդես: