Բամպակյան սրահ

 

kanada 1 065.jpg.Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Բամպակյան սրահը ստեղծվել է ի պատիվ միլանաբնակ մեր հայրենակիցներ Հրանտ, Վազգեն, Օնիկ Փամբակյանների, որոնց հայրենասեր, հայրենանվեր և անշահախնդիր գործերը տարիների պատմություն ունեն: Նրանց շնորհիվ է, որ դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվեց հայ միջնադարյան ճարտարապետությանը և խաչքարերին նվիրված մեծածավալ, շքեղ ցուցահանդես, որը աշխարհով մեկ ցուցադրվելուց հետո 1996 թվականին սիրահոժար նվիրվեց մեր թանգարանին:

Մենք էլ մեր հերթին այն ցուցադրեցինք Հայաստանում, Հունաստանում, Մոսկվայում, Արցախում և այլուր: Այժմ այն պահվում է թանգարանում և իր հարուստ նյութով նպաստում թե հայ միջնադարյան ճարտարապետական ժառանգության ուսումնասիրության գործին, և թե հանրահռչակամանը:

kanada 1 059.jpg.

Սրահը գիտաուսումնական կենտրոն է, այստեղ կազմակերպվում են դասախոսություններ, լսումներ, կինոդիտումներ, գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, շնորհանդեսներ և այլն: Սրահում է գտնվում նաև թանգարանի գիտամասնագիտական գրադարանը, որից օգտվում են հարյուրավոր գրասերներ, աշակերտներ, ուսանողներ, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, նախագծող ճարտարապետներ: